Posted in Ստեղծագործական աշխատանք, մայրենի 6, Uncategorized

Միջին դպրոցը՝ իմ աչքերով

Ողջույն, իմ նոր միջավայր: Մինչ այստեղ հայտնվելս ես սովորում էի Հյուսիսային դպրոցում: Իմ դպրոցը ես նմանեցրել եմ ակվարիումի, որտեղ մեր հոգատար ուսուցիչները մեզ հոգ էին տանում որպես փոքրիկ ձկնիկների, և պաշտպանում կյանքի «շնաձկներից»:

Հիմա ես սովորում եմ Միջին դպրոցում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ակվարիումից փոխադրվել եմ մի մեծ մեղվի փեթակ: Ընդհանուր պարապմունքները ինձ հիշեցնում են մեղուների պարերը, որոնց ժամանակ նրանք իմաստուն գործողություններ են սովորում: Այս դպրոց տեղափոխվելով ես լողացող ձկնիկից փոխակերպվել եմ մի փոքրիկ մեղվի, որն իր ժրաջանությամբ պետք է հասնի մեծ արդյյունքների:

Posted in Uncategorized

Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (փետրվար-մայիս)

Ուսումնական 3-րդ շրջանի ընթացքում (փետրվարի 1-մայիսի 27)  մայրենիից իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

  • ստեղծագործական աշխատանքներ — 4-5-րդ դասարաններ
  • ճամփորդություններ, ճամփորդական պատում-հաշվետվություններ — 4-5-րդ դասարաններ
  • մասնակցություն մայրենիի ֆլեշմոբերին
Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Uncategorized

Իմ ընտրած նյութը

թագավորի կամ իշխանի հողային շարժական և անշարժ սեփականությունը

Մացառուտ – մացառով պատված տեղ

Պռունկ – շրթունք

Վտիտ – տկար՝ թույլ կազմվածքով

Լղար – նիհար

Ցանցառ – իրարից հեռու, ոչ խիտ կամ ցանցառ մազեր, ծառեր, բուսականություն

Այա – Հնդկերենից թարգմանվում է որպես դայակ

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Ընթերցարան, Իմ գրադարանը, Uncategorized

Փոքրիկ իշխանը. թեստային առաջադրանք

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դարձավ

Խորհրդավոր

Գաղտնիքը

Փորձեցի

 

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող ✓

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

 

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
Թավ – նուրբ, բարակ
Պարզ – բարդ, դժվար
Գեղեցիկ – տգեղ, անճոռնի, այլանդակ
Երկար – կարճ, հակիրճ, սեղմ
Ուղիղ – ծուռ, կոր, կեռ

 

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր ✓

 

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց – հարցեր

բ/ նկար – նկարներ

գ/ գառ – գառներ

դ/ մոլորակ – մոլորակներ

 

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական ✓

 

7. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

Տեսնել                         տեսավ

Ընկնել                         ընկավ

Կապել              կապես

Տխրել               տխրեց

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        Նա

ստորոգյալ   օրորում էր

 

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
դու երկնքի՞ց ես իջել:

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

գեղեցիկ

Զրնգուն     

 

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում ✓

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.

Սա ի՞նչ առարկա է:
 

14. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Եթե մի ուղղությամբ նայես, ապա շատ բան չես տեսնի, իսկ եթե տարբեր ուղղություններով նայես, կտեսնես շատ տարբեր բաներ։

Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի

Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բաշխել – Բաժին-բաժին հատկացնել՝ տալ, բաժանել:
Երկյուղ – Վախի զգացում, վախ, ահ:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ:

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
Անտակ, անհուն, անհատ, առատ։

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
Ահ, չար
Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:
« Բարի գործերի երգը » Հովհաննես Թումանյանը բացի բարությունից ոչ մի վատ գործ չի արել, այդ պատճառով էլ հանգիստ ապրում էր ու գովաբանում էր բարությունը։

Posted in Բնագիտություն, Uncategorized

Բնագիտություն

1. Դրանք  լինում են բնական՝  Արեգակը, կայծակը, աստղերը, լուսատտիկը,  և  արհեստական:Կարո՞ղ  ես  մի  քանիսը  թվարկել:
Ջահի լույսը, մոմի լույսը, մեքենայի լույսը, հեռախոսի լույսը, հեռուստացույցի լույսը։

2. Ո՞րն  է կոչվում  լույսի  աղբյուր:  Թվարկել  տեսակները:
Արեգակ, լուսին, աստղեր, կայծակ։

3. Ի՞նչն  են  անվանում  ձայն:
Երբ առարկաները շարժվում են, այդ պահին շարժվում է նրանց շրջապատող օդը։ Օդի տատանումներից առաջանում է ձայնը։

4. Ի՞նչն  են  անվանում  արձագանք:
Ձայնը նույնպես, որոշ մարմինների  դիպչելով, կարող է անդրադառնալ: Հենց դա էլ  անվանում ենք արձագանք:

Posted in Uncategorized

Արշավ դեպի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ

Ես այսօր իմ դասարանցիներիս հետ այցելեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ։ Մեզ ուղեկցում էր ընկեր Հայկուհին և ընկեր Անժելան։ Անցավ շատ հետաքրքիր։ Մենք գնացինք քոլեջի բույսերի լաբորատորիա։ Այնտեղ կային շատ հետաքրքիր բույսեր, բայց ես զարմացել և հիացել էի կենդանիների վրա։ Այնտեղ կար թութակներ, ծովախոզուկներ և գերմանամկներ։ Մեզ թույլատրեցին կենդանիներին ձեռք տալ։ Դա ինձ համար գերագույն հաճույք էր։ Մենք սովորեցինք տարատեսակ բույսերի անվանումներ խաղի միջոցով։ Հետո այցելեցինք ջերմոց և գինու գործարանը։ Տուն եմ վերադարձել ուրախ և մեծ տպավորություններով։