Posted in Պատմություն 6

«Օրացույցի ստեղծման պատմությունը»

Առաջադրանք 1

«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն:

Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն  անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը

Տարբեր երկրներում, տարբեր ժամանակներ տարբեր ազգեր օգտագործել են տարբեր օրացույցներ։ Այս օրացույցները շատ հաճախ փոխվել են մարդկանց հավատալիքների, աշխարհայացքի փոփոխությանը զուգահեռ։

Հայկական օրացույց

Հայերը ունեցել են տոմար։ Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր, և դրա հետևանքով խախտվել են ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները:

Իրանական օրացույց

Իրանական օրացույցը, որն Իրանի պաշտոնական օրացույցն է, ինչպես նաև մարդկային պատմության ամենաերկար ժամանակագրական արձանագրություններից մեկը, համարվում է արեգակնային օրացույց մեկնարկային կետով, որը համապատասխանում է իսլամական օրացույցին։ Իրանական աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ շաբաթվա հանգստյան օր է համարվում ուրբաթ օրը։ Կառավարության աշխատանքային օրերը համարվում են շաբաթ օրվանից մինչև չորեքշաբթի (ժամը 8-ից մինչև 4֊ը)։

Չինական օրացույց

Չինական օրացույցը ներկայացված է երկու տեսակի օրացույցներով (գյուղատնտեսական) և արևալուսնային։ Նրանցից երկրորդը պատմականորեն հայտնի է երկու տարբերակով․ Սյա օրացույց («Սյա» դինաստիայի անունով), առավել հայտնի է Արևելյան Ասիայում, տարին սկսվում է գարնանը, և Չժուան օրացույց (չին.)՝ Ցին դինաստիայի նախահայր Չժուան Սյուի անունով, տարվա սկիզբը համարվում է աշունը։

Իմ կարծիքով օրացույցը մարդու ստեղծած կարևորագուն բաներից է, քանի որ հենց նրա միջոցով ենք կարողանում օրեր զանազանել և շատ ծրագիրներ ծրագրել:

Աղբյուր՝ https://hy.wikipedia.org/wiki/Հայկյան_տոմար

Աղբյուր՝ https://hy.wikipedia.org/wiki/Չինական_օրացույց

Աղբյուր՝ https://www.facebook.com/748231925344704/photos/իրանական-օրացույցըիրանական-տարին-սկսվում-է-գիշերահավասարից-եթե-աստղագիտական-գիշե/1103238419844051/

Աղբյուր՝ https://hy.wikipedia.org/wiki/Հայկյան_տոմար

Posted in մայրենի 6, Ընթերցարան, Իմ գրադարանը

Դեն Գրին «Ամազոնային Արկած»

Բլոգներում պատմում եք (տեքստի, ձայնագրության կամ տեսագրության միջոցով) գրադարանում կարդացած գրքի մասին:

Գրադարանում ես կարդացել Դեն Գրինի մի շատ արկածային պատմություն՝ «Ամազոնյան Արկած»:

Պատմության իմաստն այն է, որ կարդացողը գտնի իր պապեղբորը, որը անհետացել է Ամազոնի անտառներում: Այս գիրքը օգնեց ինձ իմանալ շատ հետաքրքիր փաստեր կենդանական աշխարհի մասին: Այս գրքի միջոցով կարդացողը անդադար գործողության մեջ է գտնվում՝ փնտրտուքներ է անում, տրամաբանւոմ է և նոր տեղեկություն իմանում: Իր ոճով այս գիրքը շատ է տարբերվում գեղարվեստական գրքերից:

Posted in Русский язык 6

Мой Ереван

Найти информацию по теме: достопримечательности города Ереван.

Каскад

Сегодняшний Ерева невозможно себе представить без главной его достопримечательности — Каскада.

Посмотреть на Google Картах

Такое уникальное потрясающее сооружение трудно встретить еще где-то. В самом названии этого эффектного гигантского монумента с огромными лестничными проемами, поднимающимися вверх по склону, цветочными клумбами, красивыми фонтанами и ночной иллюминацией, отражается его суть. Большой Каскад — это еще и прилегающий к нему парк. Длина Каскада — 500 м, ширина — 50 м, а между основанием и вершиной (разница высот) — 100 м. Внутри Каскада предусмотрен эскалатор на две трети его высоты, который облегчит подъем по лестницам.

Здание Оперы и балета

С самого Каскада открывается прекрасный вид на город. Недалеко от Каскада находится здание Оперы и балета. Площадь, на которой находится само здание, — любимое место ереванцев и гостей столицы.

Северный проспект

От нее берет начало Северный проспект. Это закрытая для машин улица, которая связывает две самые красивые площади Еревана: площадь Свободы с площадью Республики. Думаю, не стоит говорить, насколько Северный проспект популярен для жителей Еревана.

Матенадаран

Матенадаран находится выше всех и добраться до остальных музеев по склону, будет очень легко и удобно. (Матенадаран — это не только уникальный музей средневековых рукописей (23 000 экземпляров), оформленных мастерами-миниатюристами, как Торос Рослин и Саргис Пицак, он является всемирно известным научным центром, куда приезжает множество ученых историков, чтобы заполнить пробелы в истории, ведь в Матенадаране хранится больше 300 000 архивных документов.

Posted in English 6

English

Lesson 2

Countries.

Write a small essay about your country.

I live in Erevan. It is small, but beautiful. My favorite place in Erevan is Cascade and Singing Fountains.

Tourists in Armenia really like our country and they always want to come here again. Also, tourists really like people in here.

Erevan is not the only city, that has many beautiful places to visit. For example our city Gekharkunik. It is very famous, because of the lake Sevan. I hope more people will come to see Armenia, because it will be interesting for them to travel.

Posted in Բնագիտություն 6

Ֆիզիկական և քիմիական ռեակցիաներ

Պատասխանե՛լ հարցերին

1 .Ո՞ր երեւույթներն են կոչվում ֆիզիկական: Բերե՛ք օրինակներ։

Ի տարբերություն քիմիական ռեակցիաների, ֆիզիկական երևույթները չեն փոխակերպվում ուրիշ նյութի: Օրինակ՝ սառույցի հալվելը, ապակու կոտրվելը, եղյամի առաջացումը:

Ո՞ր երեւույթներն են կոչվում քիմիական։ Բերե՛ք օրինակներ։

Երբ նյութերը իրար հպվելիս կամ խառնվելիս հոտ են առաջացնում, համ է փոխվում, գույն է փոխվում, լույս կամ տաքություն է առաջանում՝ այս երևույթները կոչվում են քիմիական ռեակցիաներ: Օրինակ՝ շագարի և աղի լուծվելը, լուցկու վառվելը կամ պղնձալարի սևանալը:

Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական:

մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Ո՞րն է ֆիզիկական երեւույթ.

ա) մեթանի այրումը,

բ) բենզինի թորումը բնական նավթից,

գ) պողպատի ժանգոտումը խոնավ օդում:

Ո՞րն է քիմիական երեւույթ.

1) շոգիացման հետեւանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,

2) «չոր սառույցի» առաջացումն ածխաթթու գազից,

3) բենզինի թորումը բնական նավթից,

4) պողպատի ժանգոտվելը խոնավ օդում:

Posted in մայրենի 6

Մայրենի 16.09.21

Ստեփան Զորյան «Չալանկը»-կարդալ, պատմել սովորել, գրավոր կատարել առ․ 3, 4, 5, 6, 10 (առաջադրանքները պատմվածքի վերջում են)։

3. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

Այս ստեղծագործությունում Ստեփան Զորյանը գրում է իր շան՝ Չալանկի մասին: Զորյանի շունը շատ խելացի էր, նա ընդօրինակում էր իր տերերին: Մի ցուրտ գիշեր Չալանկը անհանգիստ մոտեցավ իր տերերի մուտքի դռան մոտ և սկսեց կլանչել: Պարզվեց, որ նա ուզում էր ցույց տալ իր տերերին, որ նրանց կովը հորթ է ունեցել: Սկզբում Ստեփան Զորյանի հայրը չբացեց դուռը կարծելով, որ շունը սոված է և նրան հեռացրեց: Բայց Չալանկը շարունակեց ձայներ հանել: Այդպիսով, նրանք բացեցին դուռը, վերցրեցին ատրճանակը և վազեցին շան հետևից: Բոլորը կարծում էին, որ Չալանկը գայլ է տեսել, բայց իրականում նրանց սպասում էր շատ լավ լուր՝ նրանք ունեցանք մի նոր ընկեր՝ հորթուկ:

4. Գտի՛ր այս պատմվածքի.

• ամենահետաքրքիր հատվածը

Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

• ամենահուզիչ հատվածը

Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա…

• ամենազարմանալի հատվածը

Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր:

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

5. Ո՞րն է այն նախադասությունը, որն ստեղծում է սպասումի, լարված իրավիճակ:

հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

6. Նկարագրի՛ր Չալանկին:

Չալանկը մի շատ գեղեցիկ սև շուն էր, որի ականջներն ու պոչը փոքրուց կտրած էին: Նրա վիզն ու կուրծքը սպիտակ էին: Չալանկը շատ խելացի շուն էր:

7. «Առածանի» հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:

Շան հաչոցն ամպերին չի վնասի, Շան հաչոցով եղանակը չի վատանա, շան հաչոցից սարը չի փլվի – այս խոսքերը նշանակում են, որ շունը վտանգավոր կենդանի չէ:

8. Հորինի՛ր պատմություն` այդ առածներից մեկը վերնագիր դարձնելով (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

Շան հաչոցով եղանակը չի վատանա

9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:

Ստեփան Զորյանը ասում էր, որ Չալանկը երբեք իզուր չի հաջացել:

«Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:»

10. Ի՞նչ գիտես շների մասին:

Շները շատ հավատարիմ կենդանիներ են: Ամեն շուն ունի իր հատուկ բնավորությունը: Շուն ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն տեսքը, այլ նաև բնավորությունը: Շների տեսակները բազմազան են, գոյություն ունի ավելի քան հարյուր տեսակ: Շներն էլ են հիվանդանւոմ, երբեմն շատ լուրջ: Շատ կարևոր է զբաղվել շների դաստիարակությամբ, որպեսզի նրանք չդառնան խանգարող հասարակության մեջ: Տան շների խնամքը և կերակրումը տարբերվում է դրսում ապրող շների խնամքից: Տնային շներին հարկավոր է կերակրել հատուկ նրանց համար նախատեսված կերերով: Նաև հարկ է լինում շներին վիտամիններ տալ:

Posted in Ստեղծագործական աշխատանք, մայրենի 6

Շան հաչոցով եղանակը չի վատանա

Ինչպես մարդկանց մեջ կան վտանգավոր և անվտանգ մարդիկ, այնպես էլ կենդանական աշխարհում կան վտանգավոր՝ գիշատիչ կենդանիներ, այնպես էլ անվնաս և խաղաղասեր կենդանիներ: Թեև շունը հաչում է և հարձակվում անծանոթների վրա,դա նրան գիշատիչ չի դարձնում:Շունը իր հաչոցի երանգներով շատ բաներ է հասկացնում: Լինում են նաև կատաղած հաչոցներ, բայց դրանից ո’չ աշխարհն է փուլ գալիս, ո’չ էլ եղանակն է վատանում:

Posted in Ստեղծագործական աշխատանք, մայրենի 6, Uncategorized

Միջին դպրոցը՝ իմ աչքերով

Ողջույն, իմ նոր միջավայր: Մինչ այստեղ հայտնվելս ես սովորում էի Հյուսիսային դպրոցում: Իմ դպրոցը ես նմանեցրել եմ ակվարիումի, որտեղ մեր հոգատար ուսուցիչները մեզ հոգ էին տանում որպես փոքրիկ ձկնիկների, և պաշտպանում կյանքի «շնաձկներից»:

Հիմա ես սովորում եմ Միջին դպրոցում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ակվարիումից փոխադրվել եմ մի մեծ մեղվի փեթակ: Ընդհանուր պարապմունքները ինձ հիշեցնում են մեղուների պարերը, որոնց ժամանակ նրանք իմաստուն գործողություններ են սովորում: Այս դպրոց տեղափոխվելով ես լողացող ձկնիկից փոխակերպվել եմ մի փոքրիկ մեղվի, որն իր ժրաջանությամբ պետք է հասնի մեծ արդյյունքների:

Posted in Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա 15.09.21


1. 2; 4; 5 և 7 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով` կազմիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվի.
ա. 3-ի; 2457
բ. 4-ի; 5724
գ. 5-ի; 2475
դ. 8-ի: 5472


2. Գրիր *97* տեսքի բոլոր քառանիշ թվերի քանակը, որոնք բաժանվում են 45-ի:

2970 և 6975

3. 6781253 թվից ջնջեք հնարավորինս քիչ թվանշան այնպես, որ ստացված թիվը բաժանվի 36-ի:

7812


4. 1; 3; 5 և 6 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով`  կազմիր ամենամեծ քառանիշ թիվը, որը բաժանվի
ա. 3-ի; 6531
բ. 4-ի; 3156
գ. 5-ի; 6315
դ. 8-ի: 1536

3*6*7 արտահայտության մեջ *-ները փոխարինիր միևնույն թվանշանով, այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի:

31617

2, 5 և 10 թվերից ո՞րի վրա է բաժանվում
ա. 730 թիվը;    2, 5, 10
բ. 235 թիվը:     5

Ընտրիր ճիշտ պնդումները:
ա․  Եթե թվի գրառման վերջին թվանշանը 4-ն է, ապա թիվը չի բաժանվում 2-ի:

Սխալ է։

բ․   Եթե թվի գրառման վերջին թվանշանը 3-ն է, ապա թիվը չի բաժանվում 2-ի:

Ճիշտ է։

գ․   Եթե թվի գրառման տասնավորների թվանշանը 0-ն է, ապա թիվը չի բաժանվում 2-ի:

Սխալ է։

դ․   Եթե թվի գրառման երկրորդ թվանշանը 2-ն է, ապա թիվը բաժանվում է 2-ի:

Ճիշտ է։

ե․   Եթե թվի գրառման միավորների թվանշանը 3-ն է, ապա թիվը չի բաժանվում 2-ի:

Ճիշտ է։

66, 92, 58, 124, 125 թվերից ընտրիր այն թիվը, որը 5-ի բաժանվելիս տալիս է 2 մնացորդ:

66

Որոշիր 87-ը 2-ի բաժանելիս առաջացած մնացորդը:


5 մնացորդ։

Գտիր 5-ի բազմապատիկ ամենափոքր բնական թիվը, որը բավարարում է 435≤440≤495 անհավասարմանը:

3, 9 թվերից ո՞րի վրա է բաժանվում 165 թիվը:

3

Posted in Русский язык, Русский язык 6, Ստեղծագործական աշխատանք

Мой успех

Чтобы достичь успеха надо не сдаваться, даже если мы потерпим неудачи. Илон Маск очень хороший пример. Он и его брат потерпели много неудач, но не сдались. Он и его брат поработали на славу, и в прямом и в переносном смысле. Они очень хороший пример для меня. Я поняла, что нужно ставить цели и не сдаваясь стремиться к ним. Мой успех в том, что я поняла что мне надо делать, чтобы стать успешной.