1-ին ուսումնական շրջան. ամփոփում · Հայոց լեզու · Գրականություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում. Հայոց լեզու, գրականություն

Ինձ շա՜տ դուր եկավ այս ամիսը՝ դեկտեմբերը: Քանի որ սիրում եմ թարգմանչական աշխատանքներ, ես թարգմանում եմ տարբեր լեզուներից հայերեն: Այս ամսվա ընթացքում ես թարգմանեցի ռուսերենից և անգլերենից, քանի որ տիրապետում եմ այդ լեզուներով: Ես սիրեցի աշխատել այս նյութի վրա «4 հետաքրքիր փաստ նապաստակների մասին»: Իմացա նոր հետաքրքիր փաստեր և կիսվեցի նրանցով իմ ընտանիքի անդամների հետ: Օրինակ՝ ես չգիտեի, որ նապաստակները բուսակեր չեն, նրանք սնվում են մսով: Ես նաև աշխատեցի «Գործնական քերականության» վրա: Իմացա, թե ինչ է ցուցական դերանունը և սկսեցի կիրառել սովորածս հետագա աշխատանքներում: Նաև կատարեցի ևս մեկ գործնական քերականություն: Եվ քանի որ դեկտեմբերը տարվա վերջին ամիսն է՝ ես ամփոփեցի 2022 թվականը: Այն լի էր հետաքրքիր իրադարձություններով, շատ գիտելիքներով և ակտիվ շփումով: Հուսով եմ, որ մյուս ամիսները այս ամսվա նման հետաքրքիր կլինեն

Leave a comment