Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանք, Paint

Հրաշալիքների աշխարհ

Հորինի՛ր մի սուտ պատմություն: Պատմությունդ վերնագրի՛ր, նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Մի հրաշալի օր, մի ճամփորդ եկավ շատ հետաքրքիր վայր, որի անունը «Հրաշալիքների աշխարհ» էր։ Նա հաճախել էր այդտեղ, որպեսզի հասկանար արդյոք դա սու՞տ է։ Նա մտածեց.

-Ինչու՞ է այս քաղաքը այդպես կոչվում։

Նա գտավ իր պատասխանը այդտեղ ապրող մի մարդու միջոցավ։ Նա պատմեց ճամփորդին այդ քաղաքի մասին ամեն ինչ։ Սկզբում նա չհավատաց նրան, քանի որ նման է ստին, բայց փորձեց մտածել այն մասին ինչ նա ցանկացավ և դա կատարվեց։ Նա հարցրեց այդ մարդուն.

-Դա աշխատում է ամեն տե՞ղ։

Մարդը պատասխանեց.

-Ո’չ, միայն այս քաղաքում։

Նա շատ ուրախացավ, բայց նորից հարց տվեց.

-Այս տեղը հրաշալի է, ինչու՞ այստեղ ոչ ոք չի ժամանում։

Նա պատասխանեց.

-Բոլորը կարծում են, որ դա սուտ է։

Ճամփորդը ցանկացավ այդ տեղի մասին պատմել ուրիշներին, բայց նրան նույնպես չհավատացին։ Բացառությամբ մի մարդու ով հետազոտում էր հետաքրքիր վայրեր, նա համաձայնվեց հաճախել այդտեղ։ Նա հետազոտեց այդ վայրը։ Նա չհասկացավ դա սու՞տ է, թե ոչ։ Բայց կարևոր չէր, սուտ է դա, թե ոչ, կարևորը այն էր, որ նա լավ ժամանակ անցկացրեց։ Ճամփորդը նույն կարծիքի էին։

Posted in Հորինում եմ, Մաթեմատիկայի ստուգատես, Ստեղծագործական աշխատանք, Paint

Մի հրաշալի գիշեր անտառում

Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: Պատմի՛ր բլոգումդ:

Որոշեցի երևակայությունս գործի դնել և պատկերացնել իմ առաջին գիշերը անտառում։

Մի օր ես և ընկերներս որոշեցինք ուղևորվել դեպի անտառ և գիշերել այնտեղ։ Արդեն մթնում էր։ Անտառ հասնելուց հետո տեղավորվեցինք, ապա կրակ վառեցինք, որպեսզի ընթրենք։ Ընկերներիցս մեկը կիթառ ուներ, նա շատ գեղեցիկ նվագում էր։ Ոմանք կերակուր էին պատրաստում։ Իսկ ես կրակի մոտ տաքանում և հիանում էի անտառի գեղեցկությամբ։ Մի փոքր անհանգստանում էի, թե ինչպես կանցնի իմ առաջին գիշերը անտառում։ Հույսս իմ հարմարավետ վրանն էր։ Նա շատ գեղեցիկ և ապահով էր։ Համեղ ուտեստները ճաշակելուց հետո տեղավորվեցինք մեր քնապարկերում և շարունակում էինք կատակել։ Չիմացանք, թե ինչպես քնեցինք։ Արթնացանք արևի վառ շողերից, որոնք թափանցում էին վրանից։ Ամեն ինչ շատ հիանալի անցավ։

Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանք, Կոմիտասյան օրեր, Paint

Աշնան մի իրիկուն…

Հրաշալի աշնանային մի երեկո ես քայլում էի փողոցներով։ Սկսում էր մթնել, քամին էր փչում, տերևները ոտքերի տակ շատանում էին ու շատանում։ Երկար ժամանակ քայլելուց հետո, երբ արդեն մթնել էր, նկատեցի ձյունիկ լուսինը։ Նա լուսավորում էր իմ ճանապարհը։ Ավելացան նաև աստղերը։ Աստղերը իրենց փայլով լրացնում էին լուսնին։ Նրանք միասին ավելի գեղեցիկ էին։ Ես որոշեցի նստել և նայել աստղազարդ երկնքին։ Թվում է, թե դա աշնանային սովորական մի օր էր, բայց ո’չ` ամեն օր իր յուրահատկություններն ունի։

Posted in Մայրենի, Կոմիտասյան օրեր, Paint

Կոմիտաս « Աշուն գիշեր »

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։
Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Շաղալեն – մաղելով
  2. Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը:  Փորձիր նկարե՛լ լուսինը:
  3. Բանաստեղծությունը սովորիր առոգանությամբ կարդա՛լ։
  4. Օրվա ո՞ր պահն է ներկայացված բանաստեղծության մեջ: Այստեղ ներկայացված է գիշերը իր շատ գեղեցիկ լուսնով։

Posted in Մայրենի, Paint

25. 09. 2020

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Օրան – Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի
Պաղել – Սառչել, սառույց դառնալ, սառցանալ
Հևալ – Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել
Մարմանդ – Մեղմ, հանդարտ
Դալուկ – Դժգույն, գույնը գցած, գունատ

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Առավոտ – արշալույս, լուսածագ, լուսաբաց
Արև – արեգակ
Քող – շղարշ, պարան
Քուն – նինջ, ննջյուն
Մշուշ – մառախուղ, թուխպ
Քամի – հողմ, պտուտահողմ
Ժիր – աշխույժ, թռվռան

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
Վար գալ – իջնել
Շար գալ – շարվել
Բուք անել – բքել
Սուգ անել – սգալ
Շող կապել – շողալ
Մաղ տալ – մաղել
Շաղ տալ – շաղել
Փախ տալ – փախնել
Կախ տալ – կախել
Ցիր գալ – ցրել

5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Ընտրեցի այս հատվածը`

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Այս հատվածում նկարագրվում է երեկոն, երբ
բոլորը ուզում են քնել։ Նույնիսկ երկինք է քնել։

Posted in 3-րդ ուսումնական շրջան. ամփոփում, Русский язык, Paint

Ереван – город маленьких фонтанчиков

В Ереване много фонтанов и больших, и маленьких. Например, в центре города есть большой фонтан. В летние вечера мы идём наслаждаться музыкой и водными танцами фонтана.

Continue reading “Ереван – город маленьких фонтанчиков”

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Paint

Իրական երևակայություն

Մարդիկ մտածում են, որ կատուները ինքնուրույն կարողանում են ուտել, խմել ու քնել։ Թեև դա այդպես է, բայց ես ճանաչում եմ այնպիսի կատուների, որոնք ուտում են գդալով, խմում են շշից և քնում մահճակալում։ Կատուները կարող են ավելի խելացի լինել,քան որոշ մարդիկ։ Իրականում մարդիկ չեն կարող իմանալ, թե ինչ կա կատուների մտքում։ Բայց կարող ենք վստահ լինել, որ շատ խելացի և հետաքրքիր բաներ են նրանք մտածում և հորինում։ Հնարավոր է նրանք հետազոտում են շատ տարբեր նյութեր և ընտրում ամեն ինչի լավագույնը։ Համոզված եմ, որ կատուները գրքեր են կարդում և ավելի շատ գիտելիքներ ունեն, քան որոշ գիտնականներ։ Համենայնդեպս, իմ իմացած կատուները հենց այդպիսին են։ Բայց այս ամենը մարդիկ չեն նկատում։ Մարդիկ միայն նկատում են կատուների սերը իրենց հանդեպ, որն էլ շատ կարևոր է։ Մի գիտնական կատու, որի անունը Մյաունդ Սթուրմ է, հարցազրույց տվեց մի հայտնի լրագրող կատվի` Մյաունանդո Մուռին։ Վերջինս զարմացած մնաց Մյաունդ Սթուրմի արտահայտած հիասքանչ մտքերի վրա։ Իսկ գիտնական կատուն այսպես եզրափակեց իր հարցազրույցը.

– Կատուների մեծամասնությունը խելացի են, նրանք մարդկանց պես սիրում են կատակել, ստեղծագործել և երազել, բայց այս ամենի մասին շատերը չգիտեն։ Հավատացեք, որ դա իսկապես այդպես է։

sketch-1591267682303