Posted in Մայրենի

Մայրենի 16. 04. 2021

Հարցեր և առաջադրանքներ՝

Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

Արեգի այցելությունը կապույտ աշխարհ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…

Ժողովրդի պատմությունը

— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :

Արեգը գնում է թագավորի մոտ

— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի։
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք։

Արեգի հաղթանակը

Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ:

Ծովերի ոգիների թագավորի աղջիկը

Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց…

Թագավորի առաջարկը

Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:

Թագավորի խորհուրդը

Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:

Քամի Ձին

Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

Քար – քարեր, քարքարոտ, քարանձավ
Ձի – ձիեր, ձիավար, ձիավոր, ձիուկ
Երկինք – երկնային, երկնագույն, երկնքում

Նամակ գրիր Արեգին:

Բարև Արեգ։ Ուզում եմ ասել, որ դու շատ գեղեցիկ անուն ունես։ Ուզում եմ քեզ քաջալերել, որ շարունակես պայքարել նպատակիդ հասնելու համար։ Ուժեղ եղիր և քաջ ու անպայման կգտնես Հազարան Հավքին, որը կիրականացնի քո բոլոր երազանքները։ Երբեք մի հուսահատվիր, պայքարիր մինչև վերջ։

Հատվածը պատմիր Արեգի անունից:

Մի օր, երբ փորձում էի գտնել Հազարան Հավքը, տեսա մի աշխարհ` կապույտ աշխարհ։ Ամենինչը կապույտ էր`  խոտը, ծառերը, հողը։ Չկար վայր, որը ավերված չէր։ Ինձ մոտեցան մարդիկ և պատմեցին, թե ինչու է ամենինչը կապույտ, և թե ինչու է ամենինչը ավերած։ Նրանք ասացին ինձ, որ նրանց երկրում կա մի հսկա` Երկաթե Ձեռքը։ Նրանց պատմածներից հասկացա, որ Երկաթե Ձեռքը շատ ուժեղ է։ Բայց ես չվախեցա նրանից և գնացի թագավորին հայտնելու, որ գնում եմ հաղթեմ նրան։ Թագավորն ասաց, որ ես չեմ կարողանա հաղթել նրան, բայց ես չլսեցի նրան և գնացի դեպի ծով` հաղթելու Երկաթե Ձեռքին։ Թագավորի հրամանով ինձ համար շինեցին ամուր նավ, որի վրա ես գնացի դեպի ծով։ Երկաթե Ձեռքը ինձ տեսնելով, միանգամից ավերեց նավը և փոթորիկ բարձրացրեց։ Ես մոտեցա նրան և կոտրեցի նրա ձեռքը։ Նա խորտակվեց և աշխարհը հանդարտվեց։ Բոլորը ինձ ուրախ դիմավորեցին, նույնիսկ թագավորը առաջարկեց ինձ լինել այդ երկրի թագաժառանգը։ Ես մերժեցի այդ առաջարկը, քանի որ փորձում էի գտնել Հազարան Հավքին։ Հետո ես գնացի ծովային թագավորի մոտ։ Ես խնդրեցի նրան տալ ինձ թռջող ձիուն։

Ո՞վ էր Երկաթե Ձեռքը։

Երկաթե Ձեռքը, դա շատ չար և մեծ հսկա էր։ Նա ավերում էր մարդկանց տները։

Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:

Մի հեռու երկրում, որի անունն էր կապույտ աշխարհ, ապրում էր մի հրեշ` Երկաթե Ձեռք անունով։ Նա շատ չար էր։ Նա ավերում էր մարդկանց տները ու վախի մեջ պահում բոլորին, մինչև որ հայտնվեց Արեգը` թագավորի որդին։ Արեգը արեգակի նման հզոր էր ու անվախ, այդ պատճառով էլ հաղթեց հսկային։

Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:

Ես կանեի ամեն ինչը այնպես, ինչպես արեց Արեգը։

Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

Քանի որ այդ աշխարհն էր տանում դեպի Հազարան Հավքը։

Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը հասավ կարմիր աշխարհ և իմացավ մի վիշապի  մասին` Քավթառ Քուրսի մասին։ Նա նաև իմացավ, որ այդ վիշապը բռնել է թագավորի աղջկան` Վարդերին։ Արեգը գնաց թագավորի մոտ և ասաց, որ նա կհաղթի Քավթառ Քուրսին, բայց թագավորը ասաց նրան, որ ով գնացել է, ետ չի եկել։ Արեգը չլսեց և կարողացավ հաղթել նրան։ Բոլորը նրան ուրախ դիմավորեցին։  Թագավորը Արեգին առաջարկեց լինել նրա թագաժառանգը և ամուսնանալ Վարդերի հետ, բայց Արեգը մերժեց նրա առաջարկը։ Փոխարենը Արեգը Քամի-ձիու վրա թռավ գնաց մյուս աշխարհ։

Հատվածիդ դուրս գրիր ածականները:

Լուսեղեն, մշտադալար, անվերջանալի, կանաչ, կարմիր, անթառամ, երփներանգ, բուրավետ, անմահական, զվարթ, անուշ, դրախտային, մեղմ, մարդկային, զմրուխտյա, բյուրեղյա, բաց, ուրախ, հնչուն, քնքուշ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s