Ուսումնական արձակուրդներ · Գրականություն

Հարուկի Մուրակամի «Լռություն». Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն:

  • Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք, քո կարծիքով, ամենաիմաստալիցն են։

Ընտրել եմ այս հատվածը՝

Ու աստիճանաբար ինձ մի տարօրինակ տրամադրություն համակեց: Նախկինում նման զգացում չէի ապրել: Անկասկած ես չարացած էի Աոկիի վրա: Երբեմն նույնիսկ էնպես էի ատում, որ քիչ էր մնում սպանեի նրան: Բայց լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Մտածում էի. «Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ էդպիսի արարքով, հրճվել ուզածին հասնելով»… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի էն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես էդ խորությունը չունեն: Չգիտեմ էլ ես ունեմ, թե ոչ, բայց հարցը էդ անհունությունը գիտակցելն է:

Եվ

…Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ՝ լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Գլխավոր հերոս՝ Օձավա – Օձավան բոքսով զբաղվող մի սովորող էր, ով խելացի և փակ անձնավորություն էր: Կարծում եմ նա կարևորում էր բոլոր մանրուքները: Ինչպես ասվեց պատմությունում՝ «…հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ»:

Աոկի (Օձավայի համադասարանցի) – Աոկին շատ ինքնավստահ և խորմանկ սովորող էր: Նա կարողանում էր տեսնել, թե ինչն է մարդկանց դուր գալիս և դառնալ այդ մարդը: Նա հարգված, բայց կեղծավոր անձ էր:

  • Ո՞ր հերոսն ամենաշատը քեզ դուր եկավ։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։

Ինձ դուր եկավ Օձավան, քանի որ նա կարող էր տարբերել վատ մարդկանց լավերից: Նաև ինձ դուր եկավ իր հանգիստ բնավորությունը:

  • Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում «Լռություն»։

Ինչպես ասվեց պատմությունում՝ «Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն»: Այստեղից երևում է, թե Օձավան ինչն է կոչում «լռությունը»: Դա այն է, ինչ ցավացրել է իրեն ամենաշատը՝ ամբոխը, որը լռում էր: Բոլոր մարդիկ մնում էին լուռ և միայն լուռ: Նրանք չէին աշխատում արդարացնել Օձավային, այլ հակառակը՝ ընդունում իր «մեղքը»:

Leave a comment