Posted in 3-րդ ուսումնական շրջան. ամփոփում, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Իմ ընտանեկան դպրոցը

Կյանքում շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում։ Անհնարը հնարավոր է դառնում։ Դրանցից մեկն էր դպրոցի տեղափոխումը տուն։ Կորոնավիրուսի պատճառով ստեղծվեց « Ընտանեկան դպրոցը»։ Մեր ուսուցիչներին միացան մեր ծնողները, պապիկներն ու տատիկները, քույրերն ու եղբայրները։ Այսպես միասին հիանալի հաղթահարեցինք 3-րդ ուսումնական շրջանը։ Թեև շատ անսովոր էր, բայց սա կյանքի հիանալի փորձ է։ Ապագայում նոր սերունդներին շատ բաներ ունենք պատմելու մեր ընտանեկան դպրոցի մասին։ Սովորեցինք ու կրթվեցինք բոլորս։ Իմ տան ուսուցիչը մայրիկս էր, որը շատ հաճույքով էր մասնակցում բոլոր նախագծերին։ Հենց նա է իմ ընտանեկան դպրոցի անդամը։ Նա նաև իմ բեմադրողն էր, իսկ քույրիկս նկարահանողը։ Հայրիկս ակտիվ մասնակցություն էր ունենում իր մշտական քաջալերանքներով։ Այս ընթացքը ինձ սովորեցրեց լինել կարգապահ և ինքնուրույն։ Շատ հետաքրքիր և հաճելի էր համագործակցությունը ուսուցիչներիս հետ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ուսուցիչներին։ Նաև շնորհակալ եմ իմ դասվարին իր պարտականությունները հիանալի կազմակերպելու համար։ Ուրախ եմ, որ արդեն պաշտոնապես համարվում եմ 5-րդ դասարանցի և աշխատելու եմ այս հիանալի անձնակազմով։ Սա էլ իմ ընտանեկան դպրոցի ժամանակ կատարած նախագծերից մի քանիսը`

Աստվածաշնչյան ընթերցանություն

https://anieisagholi.wordpress.com/2020/04/23/%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d5%b6%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a5%d6%80%d6%81%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

«Սասունցի Դավիթը». Հովհաննես Թումանյան

https://anieisagholi.wordpress.com/2020/05/01/%d5%bd%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9%d5%a8-%d5%b0%d5%b8%d5%be%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d5%bd-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6/

Եղիշե Չարենց.Ինչ որ լավ է` վառվում է ու վառվում

https://anieisagholi.wordpress.com/2020/03/06/%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b7%d5%a5-%d5%b9%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b8%d6%80-%d5%ac%d5%a1%d5%be-%d5%a7-%d5%be%d5%a1%d5%bc%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b8%d6%82-%d5%be/

Ընձուղտի ստեղծագործությունը

https://anieisagholi.wordpress.com/2020/05/13/%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-13-05-2020%d5%a9/

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Uncategorized

Իմ ընտրած նյութը

թագավորի կամ իշխանի հողային շարժական և անշարժ սեփականությունը

Մացառուտ – մացառով պատված տեղ

Պռունկ – շրթունք

Վտիտ – տկար՝ թույլ կազմվածքով

Լղար – նիհար

Ցանցառ – իրարից հեռու, ոչ խիտ կամ ցանցառ մազեր, ծառեր, բուսականություն

Այա – Հնդկերենից թարգմանվում է որպես դայակ

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Մարտահրավեր

Մարտահրավեր Սոֆիից

 

Նախաբան

Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ: Ընտելացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմյանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով: Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ  մարդիկ կան: 

Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վազում և լողում են: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր: Ապրում են 10–12 (16–17) տարի: Հիմնական և լրացուցիչ կերերն են միսը, շիլան, ոսկորը, ոսկրալյուրը, բանջարեղենը: Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում: Կան նաև թափառող շներ:

Շներին բուծում են որսորդական տնտեսություններում, հատուկ բուծարաններում: Շների ժամանակակից ցեղերը միավորվում են ծառայողական, որսորդական և գեղազարդիչ խմբերում:

Ծառայողական շներից են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական հովվաշները, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դնչով կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները: Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են: Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են, «ծառայում են» պետական սահմանին, քրեական հետախուզությունում և այլ ոլորտներում: Նրանց հատուկ վարժեցնում են «շների դպրոցում»: Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից:

Արջի նման հաստաթաթ ու բրդոտ, ծանր պոչով սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները կարողանում են լողալ ու սուզվել և փրկել խեղդվողներին:

Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է: Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին: Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը:

Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ: Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են XVII դարում  Ալպերում` դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վանքում: Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտականությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում:

Ծառայողական շներից են նաև էրդեր-տերիերները, դոբերման-պինչերները, բուլդոգները, դոգերը, բոքսյորները և այլն:

Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները: Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան: Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները): Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից:

Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է: Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է: Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս: Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերը:

Որսահալած շները որսը հալածում են որոտաձայն, չընդատվող հաչոցով: Շունն աղվեսին կամ նապաստակին հալածում-քշում է դեպի որսորդը:

Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիելների օգնությամբ որսում են անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ: Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչունի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում: Այդ դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»: Զուր չէ, որ այդ հարթամազ, բծավոր շներին անվանում են փոյնտեր (անգլերեն է, նշանակում է «ցուցիչ»):

Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները: Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել: Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է: Նրա զանգվածը մինչև 3կգ է: Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրացաբար նետվում են նրանց պաշտպանելու: 

Այժմ շներին նոր «մասնագիտություններ» են սովորեցնում: Հովվաշները ծառայում են որպես «գազի տեսուչներ»: Գազի նվազագույն հոսքն անգամ շունը կարող է զգալ. հարկավոր է միայն նրան «բացատրել», թե ինչպես դա հասկացնի: Կան նաև հանքաքար որոնող շներ, որոնցից են հովվաշները, ֆոքստերիերները և սպանիելները: Հապա տիեզերական թռիչքնե՞րը: Տիեզերքում արդեն «հյուրընկալվել են» մի քանի շներ (առաջինը` Լայկան):

Շնաբուծությունն ունի նաև տնտեսական զգալի նշանակություն: Փորձառու որսորդների և շնասերների կողքին հազարավոր պատանիներ սիրով խնամում, դաստիարակում ու վարժեցնում են իրենց չորքոտանի սաներին:

Տեղեկություն շների մասին

Ընտանի շունը շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ 

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում[2]։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ 

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում

տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

Առաջացման պատմություն

Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել`   սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը: Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց: Յութայում`   Վտանգի քարանձավում 9000-10 000 տարվա մնացորդների, Պերուում և Կոլումբիայում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային և Լատինական Ամերիկաների շների նախնին ևս գորշ գայլն է Եվրասիայում: Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում:

Շների ցեղեր

Շների ցեղերը պատահականորեն չեն ձևավորվել, դրանք բնության քմահաճույքը չեն։ Այդ ցեղերն ստեղծել է մարդը՝ երկար և հետևողական աշխատանքի արդյունքում, որը հաճախ մի քանի սերունդ հետո է երևացել։ Ցեղերը կայուն, անփոփոխ չեն, սակայն նոր ցեղի ստեղծումը հիմա հազվադեպ երևույթ է։ Տոհմիկ, ցեղական շներից բացի, կան խառնածիններ։ Աշխարհում ընդամենը շների՝ շուրջ 400 ցեղ է հայտնի։ Ահա դրանցից մի քանիսը`

դանիական դոգ

իռլանդական գելխեղդ

դալմատին

գաճաճ շպից

էրդելտերյեր

կոշտամազ տակսա

լհասա ապսո

Հասկի




Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Paint

Իրական երևակայություն

Մարդիկ մտածում են, որ կատուները ինքնուրույն կարողանում են ուտել, խմել ու քնել։ Թեև դա այդպես է, բայց ես ճանաչում եմ այնպիսի կատուների, որոնք ուտում են գդալով, խմում են շշից և քնում մահճակալում։ Կատուները կարող են ավելի խելացի լինել,քան որոշ մարդիկ։ Իրականում մարդիկ չեն կարող իմանալ, թե ինչ կա կատուների մտքում։ Բայց կարող ենք վստահ լինել, որ շատ խելացի և հետաքրքիր բաներ են նրանք մտածում և հորինում։ Հնարավոր է նրանք հետազոտում են շատ տարբեր նյութեր և ընտրում ամեն ինչի լավագույնը։ Համոզված եմ, որ կատուները գրքեր են կարդում և ավելի շատ գիտելիքներ ունեն, քան որոշ գիտնականներ։ Համենայնդեպս, իմ իմացած կատուները հենց այդպիսին են։ Բայց այս ամենը մարդիկ չեն նկատում։ Մարդիկ միայն նկատում են կատուների սերը իրենց հանդեպ, որն էլ շատ կարևոր է։ Մի գիտնական կատու, որի անունը Մյաունդ Սթուրմ է, հարցազրույց տվեց մի հայտնի լրագրող կատվի` Մյաունանդո Մուռին։ Վերջինս զարմացած մնաց Մյաունդ Սթուրմի արտահայտած հիասքանչ մտքերի վրա։ Իսկ գիտնական կատուն այսպես եզրափակեց իր հարցազրույցը.

– Կատուների մեծամասնությունը խելացի են, նրանք մարդկանց պես սիրում են կատակել, ստեղծագործել և երազել, բայց այս ամենի մասին շատերը չգիտեն։ Հավատացեք, որ դա իսկապես այդպես է։

sketch-1591267682303

Posted in Հորինում եմ, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ստեղծագործական աշխատանք, Առցանց ուսուցում

Ընձուղտի ստեղծագործությունը

Ստեղծագործում ենք…

Ընտրի՛ր որևէ անսովոր, հետաքրքիր նկար համացանցից, վերնագրի՛ր նկարը և գրի՛ր ստեղծագործական աշխատանք նկարի բովանդակությանը համապատասխան: Ընտրածդ նկարն անպայման կցի՛ր ստեղծագործական աշխատանքիդ:

Continue reading “Ընձուղտի ստեղծագործությունը”

Posted in 3-րդ ուսումնական շրջան. ամփոփում, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Առցանց ուսուցում, Ընթերցարան, Իմ գրադարանը

«Սասունցի Դավիթը». Հովհաննես Թումանյան

Անծանոթ բառերի, արտահայտությունների բացատրություն, մեկնաբանում

Continue reading “«Սասունցի Դավիթը». Հովհաննես Թումանյան”

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ստեղծագործական աշխատանք, Առցանց ուսուցում, Ընթերցարան, Paint

Համո Սահյան. նկարում եմ բանաստեղծություններ

Այս բանաստեղծությունները գրվել են, որպեսզի ես նրանց նկարեմ։

ԱՆՁՐԵՎ

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է: Continue reading “Համո Սահյան. նկարում եմ բանաստեղծություններ”

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես, Առցանց ուսուցում, Ընթերցարան, Իմ գրադարանը

Ուսումնական գարուն

1. Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդում եմ Աստրիդ Լինդգրենի « Երկարագուլպա Պիպին » գիրքը։ Continue reading “Ուսումնական գարուն”