Posted in Մայրենի, Օրագիր

Մանչուկն ու Կառլսոնը

1.Ես կարդացի Աստրիդ Լինդգրենի ։ շատ հետաքրքիր էր, քանի որ ես վաղ մանկուց ճանաչում եմ Կառլսոնին մուլտֆիլմերից։ Սա էլ իմ սիրած հատվածն է` ։

2.Իմ սիրած հերոսը` Կառլսոնն է։ Նա կարճլիկ ու թմբլիկ մարդուկ է, որը կարողանում է թռչել։ Նա շատ ծիծաղաշարժ բաներ է անում ու սիրում է կատակել։ Նա քաղցրակեր է և շատակեր։

Հաջորդ հերոսը Մանչուկն է։ Նա բարի ու մեղմ տղա է։ Նա շատ ընկերասեր է և ինձ նման շուն շատ է սիրում։

Մանչուկի հայրիկը միշտ լուրջ և խիստ զբաղված տղամարդ է։

Մանչուկի մայրիկը հոգատար և բարի մայր է։

Կարծում եմ շատ հաջողված գիրք է, քանի որ երեխաները սերնդից սերունդ հաճույքով կարդում են։

3.Ամենագեղեցիկ ծննդյանս օրն է իմ լույս աշխարհ գալու օրը։ Իմ ծնողները իմ ծննդյան օրվա մասին այնքան հաճույքով են պատմում, որ ինքս ինձ երանի եմ տալիս, որ ծնվել եմ։ Այն էլ հենց այս ընտանիքում։

4.Շատ գեղեցիկ նվերներ եմ ստացել և ստանում եմ։ Իմ հայրիկը, մայրիկը, քույրիկը, տատիկը, հորաքույրները և մորաքույրները միշտ անակնկալներ են անում։ Միակ երազանքս է շնիկ, խոզուկ կամ էլ ճնճղուկ ունենալն է։

Վերջապես արձակուրդ է։ Սկսվեցին մեր ազատ օրերը։ Ուզում եմ պատմել նրանց մասին։ Հունիսը շատ լեցուն էր և այդ պատճառով էլ շուտ անցավ։ Քույրիկիս և ընկերուհիներին հատ շատ հետաքրքիր օրեր անցկացրեցինք թե մեր բակում, թե մեր տանը։ Հուլիսին գնացել եմ ջրաշխարհ և վայելել եմ երջանիկ օրը։ Դեռ Երևանում եմ։ Ցերեկները փախչում եմ արևից իսկ երեկոները անցկացնում եմ մեր այգում` հեծանիվ վարում և գնդակ վարում։ Բայց շուտով ճամփորդելու ենք դեպի Սև ծով։ Ծրագրում ենք ճամփորդել գնացքով։ Դեռ այսքանը։

Posted in Մայրենի, Օրագիր

Իմ օրագիրը

Ուզում եմ գրի առնել, թե ինչ եմ արել այսօր դպրոցում և ինչ եմ անելու տանը։ Այսօր ես տեխնոլոգիայի ժամին ավարտել եմ իմ նախորդ նկարը և սկսել եմ նկարել իմ տունը։ Հետո անգլերենի ժամին նոր բառեր եմ սովորել և տեքստ եմ կարդացել։ Ռուսերենի ժամին բանաստեղծություն ենք արտասանել։ Իսկ ընկեր Կարինեի հետ մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրներ ենք լուծել և տիար Բլեյանի օրագրից նյութեր ենք կարդացել, ձայնագրվել։ Հիմա ես գրում եմ օրագիրս։