Posted in Ստեղծագործական աշխատանք, մայրենի 6

Շան հաչոցով եղանակը չի վատանա

Ինչպես մարդկանց մեջ կան վտանգավոր և անվտանգ մարդիկ, այնպես էլ կենդանական աշխարհում կան վտանգավոր՝ գիշատիչ կենդանիներ, այնպես էլ անվնաս և խաղաղասեր կենդանիներ: Թեև շունը հաչում է և հարձակվում անծանոթների վրա,դա նրան գիշատիչ չի դարձնում:Շունը իր հաչոցի երանգներով շատ բաներ է հասկացնում: Լինում են նաև կատաղած հաչոցներ, բայց դրանից ո’չ աշխարհն է փուլ գալիս, ո’չ էլ եղանակն է վատանում:

Posted in Ստեղծագործական աշխատանք, մայրենի 6, Uncategorized

Միջին դպրոցը՝ իմ աչքերով

Ողջույն, իմ նոր միջավայր: Մինչ այստեղ հայտնվելս ես սովորում էի Հյուսիսային դպրոցում: Իմ դպրոցը ես նմանեցրել եմ ակվարիումի, որտեղ մեր հոգատար ուսուցիչները մեզ հոգ էին տանում որպես փոքրիկ ձկնիկների, և պաշտպանում կյանքի «շնաձկներից»:

Հիմա ես սովորում եմ Միջին դպրոցում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ակվարիումից փոխադրվել եմ մի մեծ մեղվի փեթակ: Ընդհանուր պարապմունքները ինձ հիշեցնում են մեղուների պարերը, որոնց ժամանակ նրանք իմաստուն գործողություններ են սովորում: Այս դպրոց տեղափոխվելով ես լողացող ձկնիկից փոխակերպվել եմ մի փոքրիկ մեղվի, որն իր ժրաջանությամբ պետք է հասնի մեծ արդյյունքների:

Posted in Русский язык, Русский язык 6, Ստեղծագործական աշխատանք

Мой успех

Чтобы достичь успеха надо не сдаваться, даже если мы потерпим неудачи. Илон Маск очень хороший пример. Он и его брат потерпели много неудач, но не сдались. Он и его брат поработали на славу, и в прямом и в переносном смысле. Они очень хороший пример для меня. Я поняла, что нужно ставить цели и не сдаваясь стремиться к ним. Мой успех в том, что я поняла что мне надо делать, чтобы стать успешной.

Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանք

Ես հեքիաթային աշխարհում

Ես հեքիաթային աշխարհում

Մի օր քայլելիս, ես նկատեցի մի գեղեցիկ դուռ։ Այն պատված էր ծաղիկներով և բույսերով։ Նրա վրա գրված էր` «Հեքիաթային աշխարհ»։ Շատ չմտածելով ես բացեցի դուռը և հայտնվեցի Հեքիաթների աշխարհում։ Այնտեղ կային բոլոր հեքիաթային հերոսները, որոնց մասին ես շատ եմ կարդացել։ Ես նայեցի շուրջս և նկատեցի մի փոքր տուն, որը նույնպես պատված էր բույսերով։ Մտնելով այնտեղ ես տեսա բոլոր հեքիաթային հերոսներին։ Նրանք ինձ ողջունելով ասացին.

-Դու ո՞ր հեքիաթից ես, մենք քեզ երբևէ չենք տեսել։

Ես նրանց պատասխանեցի, որ ես հեքիաթից չեմ։

Նրանք ասացին.

-Եթե հեքիաթի հերոս չես, ինչու՞ ես գտնվում այստեղ։

Ես ասացի.

-Ես եկել եմ մարդկանց աշխարհից, որ տեսնեմ բոլոր հեքիաթների հերոսներին։

Նրանք պատասխանեցին.

-Միևնույնն է, շատ ուրախ ենք տեսնել քեզ մեր աշխարհում։

Նրանք ինձ հյուրասիրեցին և պատմեցին նրանց աշխարհի մասին։ Ես ծանոթացա բոլոր հերոսների հետ անձնապես։ Ծանոթացա նաև այն հերոսների հետ, որոնց չէի ճանաչում։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Բայց ես հիշեցի, որ պետք է վերադառնամ տուն` մարդկանց աշխարհ։ Բոլորը շատ տխրեցին, երբ իմացան, որ ես պետք է գնամ։ Նրանք ինձ ճանապարհեցին դեպի դուռը և ես հայտնվեցի տանը։

Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանք

Խիղճ

Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը։

https://youtube.com/shorts/m_lJxAf5g-4?feature=share

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:

Խիղճը` դա մի այնպիսի բնավորության գիծ է, առանց որի մարդ չի կարող ապրել։ Եթե չլիներ խիղճը, բոլոր մարդիկ կլինեին նեղացկոտ, չար և անտանելի։ Սա ես հասկացել եմ իմ կյանքի ընթացքում։

Դեռ վաղ մանկուց ես իմ ծնողներից լսել եմ խղճի մասին։ Իսկ մայրիկս մեզ միշտ բացատրում էր, որ խիղճը աստվածատուր մի հատուկ «օրգան» է, որը անտեսանելի է նույնիսկ բժիշկների համար, բայց նա կա յուրաքանչյուր մարդու ներսում։ Այդ փաստը չեն կարող հերքել ո’չ բժիշկները, ո’չ էլ գիտնականները։ Դա հրաշալի գործիք է, որը պետք է կրթել վաղ մանկուց, որպեսզի այն կողմնացույցի պես առաջնորդի մեզ ողջ կյանքում։ Խղճի շնորհիվ ենք կարողանում հեռու մնալ մեղքից և անարդար գործերից, քանի որ ճիշտ ժամանակին սկսում է տանջել մեզ։ Խղճի շնորհիվ են մարդիկ շարունակում մնալ բարի։

Posted in Հորինում եմ, Մայրենի, Ստեղծագործական աշխատանք

Գարնան վերադարձը

Գարնան վերադարձը

Գարնանը ծաղկում են բոլոր բույսերն ու ծաղիկները, ձմեռային քնից արթնանում են կենդանիները, եղանակը արևոտ և ուրախ է լինում։ Գարունը միշտ լավ տրամադրություն է բերում։ Բոլորը ուրախ դիմավորում են գարունը և ստանում ավելի լավ տրամադրություն։ Գարունը ասես ձմռան հակառակ կողմը լինի։

Գարնան վերադարձին սպասում են բոլորը, նրանք սպասում են այդ երեք հրաշալի ամիսներին։ ԵՒ մի այդպիսի օր, երբ պետք է վերադարնար գարունը, մարդիկ տեսնեին արև և լավ տրամադրություն, նրանք տեսան ձյուն և վատ եղանակ։ Բոլորը հարցեր էին տալիս գարնանը.

  • Ի՞նչ է պատահել։
  • Ինչու՞ է նորից ձյուն գալիս։
  • Արդյոք հիմա ձմե՞ռ է։

Գարունը պատասխանեց.

  • Ձմեռը շատ էր ուզում ևս մեկ ամիս մնալ։ Նա ինձ շատ էր խնդրում և ես համաձայնեցի։

Մի մարդ տխրելով պատասխանեց գարնանը.

  • Եթե ևս մեկ ամիս ձմեռ է լինելու, դու լինելու ես երկու՞ ամիս։

Գարունը նույնպես տխրեց, բայց ասաց.

  • Այո’, ես լինելու եմ երկու ամիս, բայց ես կապահովեմ տաքությամբ ձմռան չորրորդ ամիսը։

Բոլորը շատ ուրախացան և համաձայնվեցին։ Մյուս գարնանը մարդիկ խնդրում էին, որ նորից երեք ամիս  ձմեռ լինի և երեք ամիս գարուն։ Այդպես էլ եղավ։

Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանք, Paint

Հրաշալիքների աշխարհ

Հորինի՛ր մի սուտ պատմություն: Պատմությունդ վերնագրի՛ր, նկարի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Մի հրաշալի օր, մի ճամփորդ եկավ շատ հետաքրքիր վայր, որի անունը «Հրաշալիքների աշխարհ» էր։ Նա հաճախել էր այդտեղ, որպեսզի հասկանար արդյոք դա սու՞տ է։ Նա մտածեց.

-Ինչու՞ է այս քաղաքը այդպես կոչվում։

Նա գտավ իր պատասխանը այդտեղ ապրող մի մարդու միջոցավ։ Նա պատմեց ճամփորդին այդ քաղաքի մասին ամեն ինչ։ Սկզբում նա չհավատաց նրան, քանի որ նման է ստին, բայց փորձեց մտածել այն մասին ինչ նա ցանկացավ և դա կատարվեց։ Նա հարցրեց այդ մարդուն.

-Դա աշխատում է ամեն տե՞ղ։

Մարդը պատասխանեց.

-Ո’չ, միայն այս քաղաքում։

Նա շատ ուրախացավ, բայց նորից հարց տվեց.

-Այս տեղը հրաշալի է, ինչու՞ այստեղ ոչ ոք չի ժամանում։

Նա պատասխանեց.

-Բոլորը կարծում են, որ դա սուտ է։

Ճամփորդը ցանկացավ այդ տեղի մասին պատմել ուրիշներին, բայց նրան նույնպես չհավատացին։ Բացառությամբ մի մարդու ով հետազոտում էր հետաքրքիր վայրեր, նա համաձայնվեց հաճախել այդտեղ։ Նա հետազոտեց այդ վայրը։ Նա չհասկացավ դա սու՞տ է, թե ոչ։ Բայց կարևոր չէր, սուտ է դա, թե ոչ, կարևորը այն էր, որ նա լավ ժամանակ անցկացրեց։ Ճամփորդը նույն կարծիքի էին։

Posted in Հորինում եմ, Մայրենի, Ստեղծագործական աշխատանք

Հրաշքի սպասումով

Աշխարհում հրաշագեղ մի հրաշք կա, որին սպասում են ինը ամիս։ Դուք մտածում եք, որ դա երեխա՞ն է, որը պետք է ծնվի։ Դա էլ է հրաշք, բայց իմ մտապահած հրաշքը շղարշի պես նուրբ է և սառն է՝ ինչպես սառույցը։ Այս հրաշքին սպասում են և՛ մեծերը, և՛ երեխաները, քանի որ նա ուրախություն է բերում։ Այո՛, դա փաթիլն է, մի գեղեցիկ   ստեղծագործություն։ Դա երկնքից իջնող ձմեռային թիթեռ է։ Փաթիլի չկրկնվող դաճերը հիացմունք են առաջացնում։ Իսկ երբ դառնում են ձնագնդի, ավելի շատ են ուրախացնում երեխաներին, քանի որ ներքաշում են խաղի մեջ։ Այդ հրաշքի սպասումով ես կանցկացնեմ մոտակա օրերը, որպեսզի դիմավորեմ այս տարվա առաջին փաթիլներին։

Posted in Հորինում եմ, Մաթեմատիկայի ստուգատես, Ստեղծագործական աշխատանք, Paint

Մի հրաշալի գիշեր անտառում

Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: Պատմի՛ր բլոգումդ:

Որոշեցի երևակայությունս գործի դնել և պատկերացնել իմ առաջին գիշերը անտառում։

Մի օր ես և ընկերներս որոշեցինք ուղևորվել դեպի անտառ և գիշերել այնտեղ։ Արդեն մթնում էր։ Անտառ հասնելուց հետո տեղավորվեցինք, ապա կրակ վառեցինք, որպեսզի ընթրենք։ Ընկերներիցս մեկը կիթառ ուներ, նա շատ գեղեցիկ նվագում էր։ Ոմանք կերակուր էին պատրաստում։ Իսկ ես կրակի մոտ տաքանում և հիանում էի անտառի գեղեցկությամբ։ Մի փոքր անհանգստանում էի, թե ինչպես կանցնի իմ առաջին գիշերը անտառում։ Հույսս իմ հարմարավետ վրանն էր։ Նա շատ գեղեցիկ և ապահով էր։ Համեղ ուտեստները ճաշակելուց հետո տեղավորվեցինք մեր քնապարկերում և շարունակում էինք կատակել։ Չիմացանք, թե ինչպես քնեցինք։ Արթնացանք արևի վառ շողերից, որոնք թափանցում էին վրանից։ Ամեն ինչ շատ հիանալի անցավ։

Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանք, Կոմիտասյան օրեր, Paint

Աշնան մի իրիկուն…

Հրաշալի աշնանային մի երեկո ես քայլում էի փողոցներով։ Սկսում էր մթնել, քամին էր փչում, տերևները ոտքերի տակ շատանում էին ու շատանում։ Երկար ժամանակ քայլելուց հետո, երբ արդեն մթնել էր, նկատեցի ձյունիկ լուսինը։ Նա լուսավորում էր իմ ճանապարհը։ Ավելացան նաև աստղերը։ Աստղերը իրենց փայլով լրացնում էին լուսնին։ Նրանք միասին ավելի գեղեցիկ էին։ Ես որոշեցի նստել և նայել աստղազարդ երկնքին։ Թվում է, թե դա աշնանային սովորական մի օր էր, բայց ո’չ` ամեն օր իր յուրահատկություններն ունի։