Posted in Ուսումնական արձակուրդներ, Բնագիտություն

Ուսումնական գարուն. Բնագիտություն

Այս արձակուրդների ընթացքում տեղափոխել եմ իմ բույսը՝ կակտուսը, որի մասին պատմել եմ այս նյութում՝

https://anieisagholi.wordpress.com/2019/10/16/%d5%ab%d5%b4-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a8-%d5%ab%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6/

Ահա թե ինչ տեսք ունի իմ կակտուսը հիմա՝

Posted in Հայրենագիտություն, Ուսումնական արձակուրդներ

《Ուսումնական գարուն》 Հայրենագիտություն

Ընթացքը՝ հարգելի՛ սովորողներ, տեղեկություններ հավաքել երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանեկան. Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբեսայգիներում։

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն
Արշակունյաց պողոտա

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։

Թումանյանի անվան այգի
Աջափնյակ, Հալաբյան փ.

Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը։

Վահան Զատիկյանի անվան այգի
Մալաթիա-Սեբաստիա

Վահան Զատիկյանի անվան այգին գտնվում է իմ տան մոտակայքում։ Իմ պատուհանից լավ երևում է զորավար Անդրանիկի արձանը։

Գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 1999թ. անվանակոչվել է համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով: Ընդգրկում է Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջնամասը: Այստեղ տեղադրված են Զորավար Անդրանիկի արձանը, «Նոյյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ:

Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգի
Կենտրոն վարչ. շրջ.

Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին:
Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ:
Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:

Միսաք Մանուշյանի անվան պուրակ
Կենտրոն վարչական շրջան

2014թ. մայիսի 13-ին Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, հանդիսավորությամբ բացվեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակը:

Ալ. Թամանյանի անվան պուրակ
Կենտրոն, Մոսկովյան փողոց

Այս պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Ալ. Թամանյանի անվան պուրակում Մոսկովյան փողոցի վրա, դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը (քանդ. Արտաշես Հովսեփյան, ճարտ.` Ս. Պետրոսյան, 1931թ.)։ Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։

Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Իմ գրադարանը

«Ուսումնական գարուն»

Սիրելի՛ սովորող, ընտրի՛ր ցանկից, կարդա՛ (եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ):

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդում եմ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գիրքը։

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Երբ նա հաշվեց այն գումարի կեսը, որ պարտք էր մեզ նավապետը, ես հանկարծ նրա ձեռքը բռնեցի։ Խաղաղ և ցուրտ օդում մի ձայն լսեցի, որից արյունը սառավ իմ երակներում՝ կույրի ձեռնափայտի թխկոցը սառած ճանապարհի վրա։ Թխկոցը մոտենում էր, և մենք, շունչներս պահած, լսում էինք։ Հետո լսվեց մի ուժեղ զարկ պանդոկի դռանը, դրանից հետո դռան բռնակը շարժվեց, նիգը զնգաց՝ ինչ-որ մեկը փորձում էր ներս մտնել։ Ներսում ու դրսում հանդարտություն տիրեց։ Եվ վերջապես կրկին լսվեց ձեռնափայտի թխկոցը։ Թխկոցը հեռանամ էր և շուտով այլևս չլսվեց։ Այս հանգամանքը մեզ աննկարագրելի ուրախություն պատճառեց։

— Մայրի՛կ,— ասացի ես,— վերցրու բոլորը և շուտով փախչենք։

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ջիմ – քաջ տղա, որն իր աչքերով երկու մահ տեսավ։
Ջիմի մայրիկ – ազնիվ և հոգատար կին։
Նավապետ Բիլի Բոնս – խմող ծովահեն, որը միշտ նյարդային էր։
Բժիշկ Լիվսի – բարի և գրագետ բժիշկ, որը նաև լավ լեզու գտավ Բիլի Բոնսի հետ։
Ծերունի Պյու – կույր մարդ, որը չար և վատ մարդ էր։
Կալվածատեր Տրելոնի – փառահեղ մարդ, որը նույնպես մասնակցեց ճամփորդությանը դեպի Գանձերի կղզի։

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Իմ կարծիքով շատ արկածային գիրք է։ Սովորական ընտանիքի կյանքը դարձնում է ծովային ճանապարհորդություն։

Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ

«Ուսումնական գարուն». Իմ ընտրած գիրքը

Ծանոթացի՛ր «Ուսումնական գարուն» նախագծին և մինչև վաղը ներկայացրո՛ւ՝ ինչ գիրք ես կարդալու գարնանային արձակուրդներին։

Այս գարնանային արձակուրդներին շարունակելու եմ կարդալ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գիրքը։

Posted in 2020-2021 ուստարի, Մաթեմատիկա, Ուսումնական արձակուրդներ, Առցանց ուսուցում

Ուսումնական աշուն 2020թ

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն հնարավորություն կտա ամրապնդել ձեռք բերված գիտելիքները։

1․ Հետևյալ թվերը գրի՛ր կարգային գումարելիների գումարի տեսքով․

67484

  • 6×10000+7×1000+4×100+8×10+4×1
    35841
  • 3×10000+5×1000+8×100+4×10+1×1
    628841
  • 6×100000+2×10000+8×1000+8×100+4×10+1×1

5․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասար լինի 258-ի և 49-ի գումարին։

1) 258+49=307
2) 307-101=206

Պատ.` Պետք է գումարել 206 թիվը։

6․Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ, երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր 400կգ ցորեն։

1) 3200+8800=12000
2) 12000:400=30

Շատ.` Պահանջվեց 30 սայլ։

7․ Բազմահարկ շենքում կա 64 բնակարան, իսկ նրա հարևանությամբ գտնվող չորս միանման շենքերում՝ 144 բնակարան։ Բազմահարկ շենքում որքանո՞վ ավելի բնակարան կա, քան հարևան շենքերից յուրաքանչյուրում։

1) 144:4=36
2) 64-36=28

Պատ.` Բազմահարկ շենքում կա 28-ով ավելի բնակարան։

8․ Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։

1) 25×3=75
2) 75-24=51

Պատ.` Երկրորդ ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 51կգ. ներկ։

Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Ընթերցարան, Իմ գրադարանը

Աշնանային ընթերցանություն

Աշնանային ընթերցանություն


Ընթերցարանից, քո ընտանեկան գրադարանից կամ կրթահամալիրի «Տիգրան հայրապետյան» գրադարանից (կարող ես այցելել ու վերցնել քո ուզած գիրքը) ընտրած-վերցրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն։


Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):


Ես հիմա կարդում եմ Լևոն Նեսի « Բալզակ. մի շան պատմություն » գիրքը։
Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:


Բալզակ – փոքրիկ, խելացի, զվարթև գեղեցիկ մի շուն։ Նա մոխրագույն էր, և ուներ սև ու սպիտակ նշաններ։

Սարգիս ( Բալզակի տեր ) – հիմնականում խիստ և նեղացկոտ տղա։

Սվետա ( Սարգիսի քույր ) – գեղեցիկ աղջիկ, որը Բալզակին չէր սիրում։

Ռեքս ( Բալզակի շուն ընկեր ) – խորամիտ, մեծ և բարի շուն։

Մամ ( Սարգիսի մայր, Բալզակը նրան այդպես էր կոչում ) – նա գեղեցիկ և բարի կին էր։

Պապ ( Սարգիսի հայր ) – խիստ և ազնիվ մարդ։


Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:


Այս գիրքը ինձ շատ է դուր եկել, քանի որ շները իմ սիրելի կենդանիներն են։ Այս գրքում գլխավոր հերոսի` Բալզակի դերը առաջին դեմքից է ներկայացված։ Իրականում Բալզակը սովորական դրսի շուն է, բայց մի մեծ ընտանիքի տան մեջ հայտնվելուց հետո նրա իրավիճակը չի փոխվում։ Վերջիվերջո Բալզակը հայտնվում է Երևանում։


Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
Կարծում եմ, այս գիրքը հատուկ գրվել է կենդանասեր մարդկանց համար։ Այն մարդկանց, որոնք անտարբեր չեն դրսում թափառող շների հանդեպ։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել այս գիրքը։ Նաև գիրքը գեղեցիկ տեսք ունի։ Այստեղ նաև հանդիպում են տարբեր կենդանիներ, օրինակ` ոզնիներ, բազեներ և ուրիշ շներ։

Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Առցանց ուսուցում, Ընթերցարան

Ուսումնական աշուն

Սահյանական տեսանյութ (Աշնանային տեսանյութի ստեղծում)

Սիրուն, խոր, գունեղ աշուն է… Ինչպես Սահյանն է ասում. «Ամեն, ամեն ինչ ոսծեզօծվել է…» Պատրաստի՛ր աշնանային մի սիրուն ընտանեկան տեսանյութ՝ ներկայացնելով Սահյանի աշնանային բանաստեղծությունները (քո ընտրությամբ):

Posted in Русский язык, Ուսումնական արձակուրդներ

Как я провела лето

Это лето не было таким интересным из-за Коронавируса. Но я старалась украсить свой каждый день. Занималась рисованием, раскраской картины и лепкой. Ещё мы с мамой каждым утром ходили гулять в наш сад. Так мы дышали свежим воздухом и занимались ходьбой. А я занималась фотоохотой. Это моя страсть. Так как я очень люблю животных, поэтому я хочу знать о них всё. В нашем саду я снимала красивого щенка и очень милого кота. Посмотрите какие они милые.

Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Ընթերցարան

Ուսումնական ձմեռ

1. Առաջին հեքիաթը, որ ես կարդացել եմ արձակուրդների ընթացքում դա Գրիմ եղբայրների « Ռապունցել » հիքիաթն է։ Ես շատ եմ սիրում այդ հեքիաթը, մանավանդ հերոսուհուն։ Սա էլ իմ սիրած հատվածը` Լինում են, չեն լինում, մի մարդ ու կին են լինում: Ցանկանում են երեխա ունենալ, սակայն չի հաջողվում: Բայց ահա մի օր աստված կատարում է նրանց ցանկությունը:

Ամուսինների փոքրիկ պատուհանը նայում է հարևանի այգուն: Այնտեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն ու խոտերը, սակայն պարտեզի շուրջը բարձր պատ կա, և ոչ ոք այնտեղ չի մտնում, քանի որ տերը հզոր կախարդուհի է: Բոլորը վախենում են նրա ուժից: Մի անգամ կինը պատուհանից նայելիս է լինում, և աչքը ընկնում է մի թփի: Թուփը ռապունցել բույսի թուփ է լինում, որը նաև անվանում են բարբարուկ: Այնքան կանաչ ու փարթամ է լինում բույսը, որ կնոջ բերանի ջուրը գնում է: Անընդհատ մոտենում է պատուհանին, նայում ռապունցելին ու սիրտն ավելի է ուզում: Եվ քանի որ ոչ ոք չի համարձակվում մտնել կախարդուհու պարտեզն ու որևէ բան քաղել այնտեղից, կինն օր-օրի գունատվում ու նիհարում է:

– Սիրտդ ի՞նչ է ուզում, այ կին,- հարցնում է ամուսինը՝ վախեցած կնոջ տեսքից:

– Ա~խ, եթե այն ռապունցելից չուտեմ, կմեռնեմ,- պատասխանում է կինը:

Ամուսինը շատ է սիրում կնոջը ու մտածում է, որ եթե կինը դրա պատճառով կարող է մեռնել, ուրեմն ինքն ամեն գնով պետք է ճարի այդ բույսից: Պատի վրայով բարձրանում է, մտնում կախարդուհու պարտեզը, արագ-արագ մի քանի թև ռապունցել քաղում, բերում տալիս կնոջը: Կինն աղցան է պատրաստում և ուտում: Սակայն աղցանն այնքան համեղ է լինում, որ հաջորդ օրը նա ավելի շատ է ցանկանում ու չի կարողանում հանգստանալ, մինչև ամուսինը չի խոստանում դարձյալ մտնել կախարդուհու այգին: Գիշերը մարդը պարսպի վրայով իջնում է պարտեզ ու շատ վախենում է, քանի որ տեսնում է կախարդուհուն՝ իր առաջ կանգնած:

– Ինչպե՞ս ես համարձակվում մտնել իմ այգին ու կանաչ ռապունցել գողանալ,- հարցնում է բարկացած կախարդուհին:

– Ա~խ, ներեցեք, ի~նչ անեմ, կինս պատուհանից տեսել է ձեր ռապունցելն ու սիրտն այնպես է ուզում, որ եթե չտանեմ, կմեռնի:

Կախարդուհին հանդարտվում է և ասում.

– Եթե այդպես է, ես մի պայման ունեմ, ռապունցել քաղիր, ինչքան ուզես, բայց հենց որ կինդ ունեցավ երեխա, երեխային պետք է տաս ինձ:

Ես շատ անգամներ եմ դիտել մուլտֆիլմը, բայց միայն հիքիաթը կարդալուց հետո իմացա, թե ինչպես է առաջացել Ռապունցելի անունը։

Այս հեքիաթի հերոսներն են` Ռապունցելը, նրա մայրն ու հայրը, կախարդուհին և թագավորի տղան

Ռապունցել – միամիտ և երկար մազերով մի աղջիկ։
Ռապունցելի մայր – անհամբեր և գեղեցիկ մի կին։
Ռապունցելի հայր – քաջ և հավատարիմ մի տղամարդ։
Կախարդուհի – չար և խորամանկ մի կին։
Թագավորի տղա – գեղեցիկ և քաջ տղա։

Ես սորեցի այս հեքիաթից, որ չար մարդիկ միշտ էլ պարտվում են, որքան էլ նրանք նեղացնեն բարիներին։

Իմ կարծիքով շատ հետաքրքիր և ուսուցողական է այս հեքիաթը։ Կարդալիս սովորում ես ճանաչել մարդկանց։

Կարդացի Հովհաննես Թումանյանի « Մի կաթիլ մեղրը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,

Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում…

Խանութպանն ու իր կատուն, չոբանն ու իր շունը, գյուղացիները, թագավորները

Խանութպան – շատ կռվարար անձնավորություն
Կատու – նարնջագույն մորթիով մլավան կատու
Չոբան – շատ ուժեղ և բարկացկոտ մարդ
Շուն – իր տիրոջ նման ուժեղ և կռվարար
Գյուղացիները – անխելք մարդիկ, որոնք չիմանալով բանն ինչումն է, պատրաստ են կռվելու, ծեծելու և հաղթելու։
Թագավորներ – երկուսն էլ անխելք էին։ Նրանք կարող էին օգտվելով իրենց իշխանությունից բերման ենթարկել մեղավորներին և պատժել նրանց, ոչ թե կռիվը թեժացնել և երկրները ամայության հասցնել։

Ես սովորեցի մի փոքր խոսքից առիթ չտամ, որ կռիվ ստացվի ու իմ պատճառով կռվեն բոլորը։

Հովհաննես Թումանյանը միշտ մատչելի կերպով ներկայացնում է բարդ իրավիճակները, որպեսզի մարդիկ հասկանան իրենց սխալները և ժամանակին կանգ առնեն։

Ես կարդացի Ղազարոս Աղայանի « Մեղուն ու հավը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` IMG_20200106_172630_233

Ես սիրեցի այս հատվածը այն պատճառով, որ մեղուն շատ խելացի պատասխանեց պարծենկոտ հավին։

Հեքիաթի հերոսներն էն` հավ և մեղու

Հավ – շատ կչկչան ու պարծենկոտ
Մեղու – աշխատասեր և խելացի

Սովորեցի, որ հավի նման պարծենկոտ չլինեմ, որքան էլ խելացի ու լավ գործ արած լինեմ։ Նաև սովորեցի մեղվի նման աշխատասեր լինել։

Ղազարոս Աղայանը կարճ ու դիպուկ ամոթանք տվեց պարծենկոտներին և քաջալերեց աշխատասերներին։

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի « Կիկոսի մահը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

աղքատ մարդն ու իր կինը, աղքատի երեք աղջիկները

Աղքատ մարդը – աշխատասեր, հասարակ մարդ
Աղքատի կինը – պարզամիտ կին
Աղքատի աղջիկները – միամիտ և անխելք աղջիկներ

Սովորեցի, որ պետք չէ չեղած բանից պատմություն սարքել։

իմ կարծիքով շատ հետաքրքիր հեքիաթ է։ Ուզում եմ անվերջ կարդալ Թումանյանի մտքերը,քանի որ նրանք միշտ ինչ որ մի բան բացահայտում են։

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի « Փիսիկի գանգատը » հեքիաթը։ Սա էլ իմ սիրած հատվածը` Համոն թաքուն
Մածունը կերավ,
Գնաց տատի մոտ
Ինձ վրա դրավ։

Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։

Այս հեքիաթի հերոսներն են` գլխավոր հերոս կատուն, երկրորդ կատուն, տատիկը, Համոն և երեխաները

Գլխավոր հերոս կատու – տխուր ու խեղճ
Երկրորդ կատուն – մխիթարող ու լավ ընկեր
Տատիկը – բարկացկոտ տատիկ
Համոն – սուտասան տղա
Երեխաները – կատու չսիրող երեխաներ

Սովորեցի, որ չպետք սուտ ասեմ և մեղքը գցեմ ուրիշների վրա։

Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը լավ հիշեցում է տալիս սուտլիկներին, որ նրանք կռիվներ չստեղծեն։

Ինչպես միշտ, ես իմ արձակուրդները անցկացրեցի հետաքրքիր և զվարճալի։ Ծնողներս միշտ ծրագրում են մեր օրերը, որպեսզի մենք կարողանանք լավագույն կերպով անցկացնենք մեր մանկությունը և արձակուրդները։ Մեզ հյուր էր եկել իմ ընկերուհին, որի հետ մինչ ուշ երեկո խաղացել ենք և զվարճացել։ Հետո պիցցա ենք կերել և վազվզել։ Հետաքրքիր էր մեր ընկերների տուն այցելելը։ Հյուրասիրվելուց հետո գնացինք բակ իրենց շան հետ խաղալու։ Շունը շատ էր սիրում գնդակ խաղալ։ Հետո մենք մեր ընկերներին հյուրնըկալեցինք։ Շատ հաճելի էր, քանի որ միասին խաղեր խաղացինք և կատակեցինք։ Հաճելի էր նաև այն, որ ծնողներս թույլ էին տալիս, որ ես և քույրիկս ուշ քնենք և ուշ արթնանանք։ Հաճելի էր նաև անկողնում նախաճաշելը։ Այդպես արագ անցան իմ արձակուրդները։