Posted in Մայրենի

Մայրենի 14.09.21

1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն: երանգ

4 տառ, 6 հնչյուն: բարձ

5 տառ, 6 հնչյուն: ոչխար

6 տառ, 7 հնչյուն: որսորդ

8 տառ, 10 հնչյուն:

Continue reading “Մայրենի 14.09.21”
Posted in 3-րդ ուսումնական շրջան. ամփոփում, Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Ընթերցարան, Իմ գրադարանը

《Ուսումնական ամառ 2021》

Ողջո՜ւյն, սիրելի 6-րդ դասարանցի:

Համաձայնի՛ր ինձ հետ,  որ ամառը արկածային գրքերի աշխարհում թափառելու ամենահարմար ժամանակն  է:

Ուրեմն կարդա՛, բացահայտի՛ր, ճանաչի՛ր, ծիծաղի՛ր և, ամենակարևորը, քո տպավորություններով կիսվի՛ր` բլոգումդ պատմելով  կարդացածդ գրքի մասին: Ես անհամբեր կսպասեմ քո պատումներին: 

Այս ամառային արձակուրդներին կարդացել եմ Ռոալդ Դալի 《Մեծ Բարի Հսկան》 գիրքը։

Այս գիրքը ներառում է իր մեջ մի քանի գլխավոր հերոս՝

Սոֆի՝

Սոֆին փոքր աղջիկ է, որը մեծացել է մանկատանը, բայց ի վերջո
հայտնվել է ՄԲՀ-ի մոտ։

Մեծ Բարի Հսկա՝

Մեծ բարի հսկան, կամ ՄԲՀ-ն ամբողջ հսկաստանից հասակով ամենափոքրն է։ Նա միակ հսկան է, որը սնվում է ոչ թե մարդկանցով, այլ միայն զզվարունգով և թշշագմփիկով։

Արնակում՝

Արնակումը չէր տարբերվում ուրիշ հսկաներից, նույնպես չար էր և վախենալի։ Նա  սնվում էր մարդկանցով։ Արնակումը դեմ էր  ընկերությանը մարդկանց հետ, նա չգիտեր, որ Սոֆին և ՄԲՀ-ն ընկերություն էին անում, բայց կասկածում էր դրա մասին։

Այս գիրքը ես շատ սիրեցի։ Գրքի նկարազարդումները շատ գեղեցիկ են,  մտածված են բոլոր մանրուքները, և նույնիսկ կան հետաքրքիր խաղեր, օրինակ՝

Posted in 3-րդ ուսումնական շրջան. ամփոփում, Մայրենի

Մայրենի. Ինքնաստուգում

Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այդ մարդը աշխարհի ամենաբարի մարդն էր։ Նա ուներ սրինգ, որի քաղցր մեղեդիները մխիթարում էին վշտացածներին և բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:

Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա վերցրեց սրինգը և սկսեց նվագել։

Վերնագրի՛ր տեքստը:

Հրաշագործ սրինգը

Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ – աշխարհային
Ճանապարհ – ճանապարհորդ, ճանապարհահատված, ճանապարհային

Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է։

Ամենաբարի – ածական
Սրինգ – գոյական
Նա – դերանուն
Քաղցր – ածական
Մխիթարում էր – բայ
Անտառ – գոյական
Սթափվեց – բայ
Կախարդական – ածական

Համառոտի՛ր նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ենթակա – մարդը
Ստորոգյալ – վերադառնում էր

Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել – սփոփել
Պսպղալ – փայլել, շողալ
Թշնամի – հակառակորդ

Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099 – երկու հազար ինսսունինը
37 – երեսունյոթ
45 – քառասունհինգ
766 – յոթ հարյուր վաթսունվեց
84 – ութսունչորս
՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այդ մարդը աշխարհի ամենաբարի մարդն էր։ Նա ուներ սրինգ, որի քաղցր մեղեդիները մխիթարում էին վշտացածներին և բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:

Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Նա վերցրեց սրինգը և սկսեց նվագել։

Վերնագրի՛ր տեքստը:

Հրաշագործ սրինգը

Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ – աշխարհային
Ճանապարհ – ճանապարհորդ, ճանապարհահատված, ճանապարհային

Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է։

Ամենաբարի – ածական
Սրինգ – գոյական
Նա – գոյական
Քաղցր – ածական
Մխիթարում էր – բայ
Անտառ – գոյական
Սթափվեց – բայ
Կախարդական – ածական

Համառոտի՛ր նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ենթակա – մարդը
Ստորոգյալ – վերադառնում էր

Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել – սփոփել
Պսպղալ – փայլել, շողալ
Թշնամի – հակառակորդ

Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099 – երկու հազար ինսսունինը
37 – երեսունյոթ
45 – քառասունհինգ
766 – յոթ հարյուր վաթսունվեց
84 – ութսունչորս

Posted in Մայրենի

մայրենի 11. 05. 2021

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։


Գոյականներ –  մարդ, մանուկ, պատմություն, հեքիաթ, քաղաք

Ածականներ – տխմար, իմաստուն, այսպիսի, իմաստասեր, ճշմարիտ

Բայեր – սիրել, կարող է, ընկնել, գնում էր, տանում էր


Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։


Դանիել, Թիֆլիս, Ավագ, Մանուկ-խան, երրորդ վկա

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։


Իմաստուն – խելացի, բանիմաց

Համրանալ – պապանձվել, լռել

Խնդություն – ուրախություն, երջանկություն

Անշուք – պարզ, համեստ

Չքավոր – չունևոր, աղքատ

Աղախին – սպասուհի

Խուրջին – խորգ


Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն


իմաստուն – անխելք, հիմար

հարուստ – աղքատ, չունևոր

անպատիվ – պատվավոր

տխուր – ուրախ, զվարթ

խավար – լուսավոր

ծանրություն – թեթևություն

Posted in Մայրենի

Ղ. Աղայան. կենսագրություն

Համացանցից փոքրիկ ու հետաքրքիր կենսագրական տեղեկություն դո՛ւրս գրիր Ղ. Աղայանի մասին:

Ղազարոս Աղայանը ծնվել է ապրիլի 4–ին, Վրաստանում` հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին Աղայանը ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Ղազարոս Աղայանը աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում, եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին Աղայանը ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։

Posted in Մայրենի

«Հնարագետ ջուլհակը». առաջադրանքներ

Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող բոլոր առաջադրանքները:

Հարցեր և առաջադրանքներ

Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

Լուռ ու մունջ – սուս ու փուս
Դատարկ – փուչ, սին
Երկյուղ – վախ, ահ
Միմյանց – իրար
Սաստկանալ – զորանալ, թնդանալ
Փարատել – ապաքինել, բուժել
Ջուլհակ – ոյտայնագործ, կտավագործ
Ճախարակ – ծիծեռնիկ
Հանճար – Տաղանդ
Համբավ – տեղեկություն
Անհամար –  անթիվ, անհաշիվ, անչափ, անքանակ

Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել – Հասկանալ, թե ինչումն է բանը և ինչ է ուզում դերվիշը։

լուն ուղտ շինելով – մեծացնել չնչին բանը

ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը – հիվանդությունից կդատարկվի երկիրը։

ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին – օգնելու փոխարեն վիճակը ավելի վատացնել։

ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը – թաքուն ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը։

Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա –  ինձ ճանաչեցին, բայց ինձ հայտնի մի դարձրու։

Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):

Հնարագիտություն – հնար (արմատ), ա (հոդակապ), գիտ (արմատ), ություն (ածանց), բարդ ածանցավոր բառ
Թագավոր – թագ (արմատ), ավոր (ածանց), ածանցավոր բառ
Կտավ – պարզ բառ
Հարցմունք – հարց (արմատ), մունք (ածանց), ածանցավոր բառ
Կախարդական – կախարդ (արմատ), ական (ածանց), ածանցավոր բառ
Անմահական – ան (ածանց), մահ (արմատ), ական (ածանց), ածանցավոր բառ
Գլուխ – պարզ բառ
Արհեստասեր – արհեստ (արմատ), ա (հոդակապ), սեր (արմատ), բարդ բառ

Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:

Անձ ցույց տվող գոյականներ – Շահ-Աբաս, դերվիշ, ջուլհակ, գիտնական, բնակիչ
Իր ցույց տվող գոյականներ – հագուստ, փայտ, տանիք, ցորեն, օրորոց

Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:

Դերվիշ – Դերվիշը մարդ էր, որը կարծում էր, որ ամեն-ինչը պատկանում է նրան։
Ջուլհակ – ջուլհակը շատ խելացի մարդ էր, նա շատ լուրջ էր խորհում։

Ի՞նչ սովորեցրեց քեզ պատմվածքը: Բանավոր ներկայացրո՛ւ: