Posted in Հայրենագիտություն

«10 փաստ Արշիլ Գորկու մասին»

Փաստ 1

1915 թվականին ապագա նկարիչը մոր Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթել է Էջմիածին քաղաք, որտեղից էլ տեղափոխվել մայրաքաղաք Երևան։

Փաստ 2

Արշիլ Գորկին ուսանել է Բոստոնի նկարչական դպրոցում։

Փաստ 3

1946 թվականին, երբ Գորկին պատրաստվում էր Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք իր ցուցահանդեսին, այրվել է նրա արվեստանոցը։

Փաստ 4

1946թ. Գորկին քաղցկեղի վիրահատություն է տարել։

Փաստ 5

1948թ. ավտովթարից վնասվել է նկարչի ողնաշարը, ինչի պատճառով նրա աջ ձեռքը անաշխատուկ է դարձել։

Փաստ 6

Արշիլ  Գորկին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը:

Փաստ 7

Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում` Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարանում և  այլուր։

Փաստ 8

1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի:

Փաստ 9

Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» ստեղծագործությունը։

Փաստ 10

Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում», «Ջրվեժ», «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», «Հոգեվարք», «Արորը և երգը», որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:

Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Այվազովսկի

Առաջադրանք`

Հետազոտական աշխատանք համացանցում. ով է Այվազովսկին, որոնք են նրա ամենահայտնի կտավները:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29-ին` Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։

Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։

Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին` որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։

Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

Posted in Հայրենագիտություն

Սայաթ-Նովա

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է Սայաթ-Նովայի իսկական անուն-ազգանունը, ի՞նչ է նշանակում նրա աշուղական կեղծանունը։

Սայաթ-Նովայի իսկական անունը Հարություն Սայադյան է։Սայաթ-Նովաի  կեղծանունը նշանակում է` որսորդի թոռ։

2. Ի՞նչ գիտեիք Սայաթ-Նովայի մասին մինչև նյութը կարդալը և ի՞նչ նոր բան իմացաք։

Ես գիտեի, որ Սայաթ-Նովայի անունը Հարություն Սայադյան է։  Իմացա, որ Սայաթ-Նովան ուշ միջնադարի հայ տաղերգության և
հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչն էր: Նա կատարելության էր
հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, կամրջել
միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան,
ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը:

3. Սայաթ-Նովայի անունը կրող ի՞նչ մշակութային կառույցներ կան Երևանում։

Երևանում կա Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Սայաթ-Նովայի հուշաղբյուր։Մեր քաղաքում Սայաթ- Նովայի անվամբ փողոց ունենք։

Posted in Հայրենագիտություն

Առասպելներ

Առաջադրանք

Առասպելներ

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո- վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս
առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մով- սես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեը է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Ո՞րն է ձեր ամենասիրելի

առասպելը,
Իմ սիրելի առասպելը դա` «Տորք Անգեղ» առասպելն է։

առասպելական հերոսը:
Իմ սիրելի առասպելական հերոսը դա` Տորքն է։

Posted in Հայրենագիտություն

Հայոց պետականության վերածնունդը

Ինչու՞ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։

Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15 հանրապետություններից մեկն էր ։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ Հայաստանն ինքնուրույն պետություն էր։

Ո’չ, Հայաստանը ինքնուրույն պետություն չէր։ Գլոբալ որոշումները կայացվում էր 15 պետությունների ընդհանուր խորհրդակցությամբ։

1991 թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամ կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։

Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։

Posted in Հայրենագիտություն, Ուսումնական արձակուրդներ

《Ուսումնական գարուն》 Հայրենագիտություն

Ընթացքը՝ հարգելի՛ սովորողներ, տեղեկություններ հավաքել երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանեկան. Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբեսայգիներում։

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն
Արշակունյաց պողոտա

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։

Թումանյանի անվան այգի
Աջափնյակ, Հալաբյան փ.

Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը։

Վահան Զատիկյանի անվան այգի
Մալաթիա-Սեբաստիա

Վահան Զատիկյանի անվան այգին գտնվում է իմ տան մոտակայքում։ Իմ պատուհանից լավ երևում է զորավար Անդրանիկի արձանը։

Գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 1999թ. անվանակոչվել է համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով: Ընդգրկում է Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջնամասը: Այստեղ տեղադրված են Զորավար Անդրանիկի արձանը, «Նոյյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ:

Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգի
Կենտրոն վարչ. շրջ.

Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին:
Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ:
Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:

Միսաք Մանուշյանի անվան պուրակ
Կենտրոն վարչական շրջան

2014թ. մայիսի 13-ին Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, հանդիսավորությամբ բացվեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակը:

Ալ. Թամանյանի անվան պուրակ
Կենտրոն, Մոսկովյան փողոց

Այս պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Ալ. Թամանյանի անվան պուրակում Մոսկովյան փողոցի վրա, դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը (քանդ. Արտաշես Հովսեփյան, ճարտ.` Ս. Պետրոսյան, 1931թ.)։ Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։

Posted in Հայրենագիտություն

Շինարար արքայուհի. Կատրամիդե թագուհի

Կատրանիդե Բ, Բագրատունյաց Հայաստանի յոթերորդ թագուհին, հայոց շահնշահ Գագիկ Ա-ի կինը։ Թագուհին հայտնի է իր կողմից կառուցած Անիի մայր տաճարով։ Նրա ճարտարապետն էր Տրդատը։ Եկեղեցու շինարարությունը տևել է 20 տարի և ավարտվել 1001 թվականին։ Կատրանիդե թագուհին Անիի Մայր տաճարը զարդարել է «ծիրանեծաղիկ ոսկեղեն» գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Անին զարդարվեց ճարտարապետական հարուստ ձևավորումներով շինություններով։

Posted in Հայրենագիտություն

Մլքե թագուհի

Մլքեն ունեցել է մեկ եղբայր՝ Աշոտ սպարապետ, ով ապստամբություն է բարձրացրել Աշոտ Բ Երկաթ թագավորի դեմ՝ գահին տիրանալու նպատակով։ Մլքեն նաև ուներ մեկ քույր, ով ամուսնացել էր Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Աբու-Մրվան Արծրունու հետ։

Մլքե Բագրատունին Շապուհ սպարապետի դուստրն էր, Աշոտ Ա Մեծի թոռը։ Մլքեն, դառնալով Վասպուրականի առաջին թագուհի, մասնակցել է երկրի կառավարմանը և միջպետական հարաբերությունների ձևավորմանն ու կարգավորմանը։ Մլքե թագուհու ժամանակ պալատում գտնվել է ավետարան, որը պատկերազարդվել էր դեռ 862 թվականին։ Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ այդ Ավետարանը, գրված մագաղաթի վրա, Գագիկ թագավորի պալատ է բերվել նրա առաջին կնոջ կողմից որպես օժիտ։ Ավետարանն ունի նկարազարդ խորաններ, դիմանկարներ։

Մլքե թագուհին այն խնամքով պահպանել և հանձնել է Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Ավետարանը անվանվում է «Մլքե թագուհու ավետարան»։ 1830 թվականին այն ձեռք է բերում Գրիգոր Ներսեսյանցը։ Նա ավետարանը հասցնում է Վենետիկ և նվիրաբերում Մխիթարյան միաբանությանը, որի մատենադարանում և հանգրվանում է մինչև օրս։ Կարծիք կա, որ ժամանակին Ավետարանը նկարազարդվել է Անի քաղաքում։

Posted in Հայրենագիտություն

Ռազմիկ արքայուհին. Փառանձեմ

Հայոց պատմության 368 թվականի առավոտներից մեկը բացվեց տագնապով։ Հայոցգահին արքա չկար, իսկ թագուհին միանձնե որոշում էր կայացրել ձեռնոց նետել հին աշխարհի հզորագույն արքաներից մեկին՝ պարսից Շապուհին։ Եվ ահա, 14 ամիս էր պաշարված էր Արտագերսը, Շապուհը մտածում էր, թե առանց արքայի հեշտ կլինի հայոց աշխարհին տիրանալը։ Պարսից շահը մոռացել էր, որ գահին է Փառանձեմ թագուհին։ Փառանձեմը թագուհի էր դարձել իր կամքին հակառակ, բայց կերտեց մեր պատմության փառահեղ էջերից մեկը։ Նա թագավորությունում հայտնի էր իր պարկեշտ վարքով, խելքով և գեղեցկությամբ։ Սակայն իշխանուհու բացառիկ գեղեցկությունը փոխում է նրա ճակատագիրը։ Փառանձեմին է սիրահարվում նրա ամուսնու հորեղբոր որդին ՝ Տիրիթը։ Նա սկսում է դավեր լարել Գնել պատանու դեմ, ինչի արդյունքու Գնելը սպանվում է։ Գնելի մահից ոչ շատ անց, արքայի հրամանով մահապատժի է ենթակվում դավեր նյութաց Տիրիթը, իսկ Փառանձեմը դառնում է Արշակ երկրորդ արքայի կինը և հռչակվում հայոց տիկնանց տիկին։ Օժտված լինելով ուժեղ կամքով և վճռականությամբ, Փառանձեմը արդեն որպես հայոց թագուհի , նույնիսկ վրեժխնդիր է լինում սիրելի ամուսնու մահվան համար։ Ահա այսպիսին էր Փառանձեմը, որ քաղաքական իրավիճակից ելնելով պետք է միանձնյա ղեկավարեր երկիրը։
Թագուհին ամրոց է տեղափոխում նաև արքունական գանձարանը։ Հայոց Փառանձեմ թագուհին է, որ հսկում է ամրոցի անդորրը։ Նա պտքերով իր որդու՝ Պապի հետ էր, ով պատանդ էր հույների ձեռքում։ Հանկարծ նա խավարի մեջ անորոշ լույս նշմարեց ու սիրտը դողաց սպասումից։ Նրան մոտեցավ իր որդու՝ Պապի ուղարկած սուրհանդակը։ Արքայորդու նամակը հուսադրող էր․ «Պինդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսրական գունդ է բերում օգնության»։
368 թվականին Արտակերս ամրոցի պաշտպանության ժամանակ այդպես էլ դրսից ուժեր չեկան օգնելու պաշարված թագուհուն։ Պարսիկների առաջին հարվածը Արտակերսին ավարտվեց պարտությամբ, ինչը ավելի զայրացրեց թշնամուն։ Թագուհու ազդեցությունը մեծ է եղել այս հաղթանակի կերտման գործում։

Posted in Հայրենագիտություն

Մարիոն թագուհի

Առաջադրանք

Դիտել տեսանյութը։

Ներկայացնել Մարիոն թագուհուն, որպես քաղաքագետ արքայուհի։

Երբ Մարիոն թագուհու ամուսինը մահացավ, նա ժառանգեց Կիլիկիան։ Նրան կոչում էին քաղաքագետ թագուհի։ Նա շատ խելացի և բարի անձնավորություն էր։ Նա շատ լավ էր որոշումներ կայացնում։