Posted in Մայրենի, Ստեղծագործական աշխատանք, Կոմիտասյան օրեր, Paint

Աշնան մի իրիկուն…

Հրաշալի աշնանային մի երեկո ես քայլում էի փողոցներով։ Սկսում էր մթնել, քամին էր փչում, տերևները ոտքերի տակ շատանում էին ու շատանում։ Երկար ժամանակ քայլելուց հետո, երբ արդեն մթնել էր, նկատեցի ձյունիկ լուսինը։ Նա լուսավորում էր իմ ճանապարհը։ Ավելացան նաև աստղերը։ Աստղերը իրենց փայլով լրացնում էին լուսնին։ Նրանք միասին ավելի գեղեցիկ էին։ Ես որոշեցի նստել և նայել աստղազարդ երկնքին։ Թվում է, թե դա աշնանային սովորական մի օր էր, բայց ո’չ` ամեն օր իր յուրահատկություններն ունի։

Posted in Մայրենի, Կոմիտասյան օրեր, Paint

Կոմիտաս « Աշուն գիշեր »

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,
Հոգիդ արի՜,
Որ քու նավը
Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խռիվ միշտ զատելով։
Դեպի առա՛ջ.
Հեռի՛ հառաչ։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Շաղալեն – մաղելով
  2. Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը:  Փորձիր նկարե՛լ լուսինը:
  3. Բանաստեղծությունը սովորիր առոգանությամբ կարդա՛լ։
  4. Օրվա ո՞ր պահն է ներկայացված բանաստեղծության մեջ: Այստեղ ներկայացված է գիշերը իր շատ գեղեցիկ լուսնով։

Posted in Մայրենի, Կոմիտասյան օրեր

Մայրենի 28. 09. 2020

Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը արձակի վերածի՛ր (գրավոր պատմի՛ր), տեղադրի՛ր բլոգումդ:

Սև ամպերն իջան և նստեցին սարի վրա օրան, օրան։ Օդը սառավ և ծագեց առավոտը։ Երկինքը խառնվեց, բուք արեց։ Արևը շողաց և արյուն ամպից քող կապեց։ Գույներով վառվեց լեռան լանջը, ցավատանջը։ Կամաց մաղեց անձրևը, քամին էլ քշեց հոգնած տերևները։ Թռչունները թռան, երկիրը քնեց։ Առուն սողուն-սողուն փախչում էր սառչելուց, բայց ձորում բռնվեց և սառչեց։ Քամին էլ ցրեց ամպերը սարով մեկ։

Բացատրի՛ր վերնագիրը:
Վերնագիրը նկարագրում է աշնանային մի օր, որտեղ եղանակը անընդհատ փոփոխվում է։

Բանաստեղծական տողերում փորձիր գտնել Կոմիտասին, նրա ապրած կյանքը:

Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Այս տողերը լավ են նկարագրում Կոմիտասի կյանքը։ Քանի որ նա որբ էր։ Նա մանկուց շատ դժվարություններ էր տեսել և դժբախտությունների էր հանդիպել։ Կարելի է ասել, որ Կոմիտասի ողջ կյանքի ընթացքում սև ամպերը գլխի վերևից հեռու չեն գնացել։

Posted in Մաթեմատիկա, Կոմիտասյան օրեր

Կոմիտասի օրեր

  1. Կոմիտասը իր ընկերների համար երաժշտական գործիքներ գնեց, որոնց համար վճարեց 30500 դրամ։ Հայտնի է, որ քամանչան արժե 10900 դրամ։ Սազը` 500 դրամով ավելի է, քան քամանչան։ Գտնել որքան արժե դուդուկը։

1) 10900+500=11400

2) 10900+11400=22300

3) 30500-22300=8200

Պատ.` Դուդուկն արժե 8200 դրամ։

Posted in Մայրենի, Կոմիտասյան օրեր

Մայրենի 23. 09. 2020

Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:

Նկարագրություն – Կոմիտասը այդ օրը շատ տաք էր հագնված։ Քանի որ ցուրտ ձմեռ էր։

Բնութագրություն – իմ կարծիքով Կոմիտասը շատ ազնիվ և բարի մարդ էր։ Այս պատմվածքում դա շատ լավ է նկատվում։

Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները։

շուրջբոլոր – շրջակայք

անմիջնորդ – առանց միջնորդի

Հանդարտ – Խաղաղ, հանգիստ

ծածուկ – Գաղտնի, թաքուն, գաղտուկ, գաղտագողի

Գոցել – փակել, ծածկել

Բացատրի՛ր գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Գլուխ տալ – Գլխի շարժումով ողջունել, գլխով բարև տալ

Գլուխ ջարդել – մի բանի հետամուտ լինել, հետաքրքրվել մի բանով, ջանալ

Ուրիշ դարձվածքներ

Գլուխ անցնել մի բանի – Գլխավոր՝ ղեկավար դառնալ, գլխավորել, ղեկավարել

Գլուխ տրաքացնել – Նույնն է՝ գլուխ ուռցնել, մի բանի վրա ճգնել, մի դժվար բան հասկանալ

Posted in Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը, Կոմիտասյան օրեր

Մուշեղ Գալշոյան « Սպասում »

Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օձիք – Հագուստի վզի մասի կտրվածքը

Գոցել – Փակել

Պանդոկ – Ճանապարհի վրա գտնվող իջևան, որտեղ ճանապարհորդները կարող են օթևանել և կերակրվել

Դեռատի – դեռահասակ

Posted in Մայրենի, Կոմիտասյան օրեր

Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին

Կոմիտասի հայրը` Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Կոմիտասի հայրը` Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Posted in Մայրենի, Ընթերցարան, Կոմիտասյան օրեր, Paint

Մայրենի

sketch-1569773816445

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։