Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Իմ գրադարանը

«Ուսումնական գարուն»

Սիրելի՛ սովորող, ընտրի՛ր ցանկից, կարդա՛ (եթե ունես ընտրած գիրք, որը կարդում ես, կարող ես շարունակել կարդալ):

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդում եմ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գիրքը։

Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Երբ նա հաշվեց այն գումարի կեսը, որ պարտք էր մեզ նավապետը, ես հանկարծ նրա ձեռքը բռնեցի։ Խաղաղ և ցուրտ օդում մի ձայն լսեցի, որից արյունը սառավ իմ երակներում՝ կույրի ձեռնափայտի թխկոցը սառած ճանապարհի վրա։ Թխկոցը մոտենում էր, և մենք, շունչներս պահած, լսում էինք։ Հետո լսվեց մի ուժեղ զարկ պանդոկի դռանը, դրանից հետո դռան բռնակը շարժվեց, նիգը զնգաց՝ ինչ-որ մեկը փորձում էր ներս մտնել։ Ներսում ու դրսում հանդարտություն տիրեց։ Եվ վերջապես կրկին լսվեց ձեռնափայտի թխկոցը։ Թխկոցը հեռանամ էր և շուտով այլևս չլսվեց։ Այս հանգամանքը մեզ աննկարագրելի ուրախություն պատճառեց։

— Մայրի՛կ,— ասացի ես,— վերցրու բոլորը և շուտով փախչենք։

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ջիմ – քաջ տղա, որն իր աչքերով երկու մահ տեսավ։
Ջիմի մայրիկ – ազնիվ և հոգատար կին։
Նավապետ Բիլի Բոնս – խմող ծովահեն, որը միշտ նյարդային էր։
Բժիշկ Լիվսի – բարի և գրագետ բժիշկ, որը նաև լավ լեզու գտավ Բիլի Բոնսի հետ։
Ծերունի Պյու – կույր մարդ, որը չար և վատ մարդ էր։
Կալվածատեր Տրելոնի – փառահեղ մարդ, որը նույնպես մասնակցեց ճամփորդությանը դեպի Գանձերի կղզի։

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Իմ կարծիքով շատ արկածային գիրք է։ Սովորական ընտանիքի կյանքը դարձնում է ծովային ճանապարհորդություն։

Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Posted in 1-ին ուսումնական շրջան. ամփոփում, 2020-2021 ուստարի, Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը

Մայրենի. Ուսումնական ձմեռ 2020-2021թ.

Վերցրո՛ւ հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու. կարող ես վերցնել բելոռուսական, չինական, հայկական,  աշխարհի իմաստուն և այլ հեքիաթներ կամ  որևէ հեղինակի հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու` Օսկար Ուայլդ, Հ. Ք. Անդերսեն, Գրիմ Եղբայրներ, Ղ. Աղայան, Հ. Թումանյան, Վ. Սարոյան,  Ավ. Իսահակյան, Ակսել Բակունց այլն: Ընտրածդ գրքից ընտրի՛ր 5 հեքիաթ կամ պատմվածք: Յուրաքանչյուր ստեղծագործություն  կարդալուց հետո բլոգումդ ներկայացրո՛ւ՝

Ընտրել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հինգը։

Ի՞նչ հեքիաթներ կամ պատմվածքներ ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

Կարդացել եմ Հ. Թումանյանի «Խոսող ձուկը», «Ծիտը», «Սուտասանը», «Տերն ու ծառան», և «Խելոքն ու հիմարը» հեքիաթները։

Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:

«Խոսող ձուկը»

  • Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

«Ծիտը»

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

«Սուտասանը»

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

«Տերն ու ծառան»

  • Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․
  • Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

«Խելոքն ու հիմարը»

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր  նրանց:

«Խոսող ձուկը»

Ձկնորս – ձկնորսը մի մարդ էր, որը կենտրոնանում էր միայն սովը հագեցնելու վրա
շալակատար – շալակատարը բարի և խիղճ ունեցող մարդ էր
Խոսող ձուկ – ձուկը շատ սրամիտ էր

«Ծիտը»

Ծիտ – խորամանկ մի ծիտ, որը բոլորին խաբեց և ունեցավ այն ինչ ուզեց

«~Սուտասանը»

Թագավոր – թագավորը մի ժլատ մարդ էր, որը խոստացել էր, բայց չէր ցանկանում կատարել խոստացածը
Աղքատ մարդ – մի խորամանկ մարդ, որը իր ստով շփոթեցրեց թագավորին

«Տերն ու ծառան»

Հարուստ – ժլատ մարդ, որը ձգտում էր ձեռք բերել ծառաներ և աշխատացնել նրանց
Մեծ եղբայր – մեծ եղբայրը ոչ այնքան խորամանկ և արդար մարդ էր
Փոքր եղբայր – Փոքր եղբայրը խորամանկ մարդ էր

«Խելոքն ու հիմարը»

Խելոք եղբայր – խելոք եղբայրը նրանցից «բանիմաց»-ն ու սուտասանն էր
Հիմար եղբայր – հիմար եղբայրը նրանցից ամենամիամիտ ու անկեղծն էր

Ի՞նչ սովորեցիր կարդացածդ հեքիաթներից, պատմվածքներից:

«Խոսող ձուկը»

Այս հեքիաթը ինձ սովորեցրեց օգնել նրան, ով դրա կարիքն ունի։ Քանի որ եթե ես օգնեմ կարիքավորին, մի օր էլ որևէ մեկը կօգնի ինձ իմ դժվար պահին։

«Ծիտը»

Հեքիաթը ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ իմ ուզածով չի կարող լինել։ Ծիտը մտածեց, որ նրա մոտ կստացվի բոլորից վերցնել այն, ինչ որ նա կուզենար, բայց դա չստացվեց։

«Սուտասանը»

Հեքիաթից իմացա, որ նախ խոսելը պետք է մտածել, նոր դրանից հետո արտահայտվել, որպեսզի թագավորի մասին պատմությունը չկրկնվի։

«Խելոքն ու հիմարը»

Այս հեքիաթից սովորեցի, որ պետք է միամիտ չլինեմ և չվստահեմ բոլորին։

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

«Խոսող ձուկ»

Իմ կարծիքով սա շատ իմաստալից հեքիաթ է։ Օրինակը շատ լավ է ներկայացված։

«Ծիտը»

Սա շատ ետաքրքիր հեքիաթ է, որտեղ ծիտը իր երազանքների մեջ ընկած կորցրեց այն, ինչ ձեռք էր բերել։

«Սուտասանը»

Աղքատ մարդը շատ լավ և արագ շփոթեցրեց թագավորին, իսկ թագավորը շատ զարմացավ։ Շատ զվարճալի պատմություն է։

«Տերն ու ծառան»

Շատ հետաքրքիր և զվարճալի հեքիաթ է, քանի որ հարուստը կարծում էր, թե ինքն է խորամանկը, բայց փոքր եղբայրը նրանից ավելի խելացի վարվեց։

«Խելոքն ու հիմարը»

Իմ կարծիքով, հիմարի դերը շատ լավ է ներկայացված, շատ նման է իրականությանը։

Posted in Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը

Ուսումնական ձմեռ 2020-2021թ.

Որոշի՛ր-ընտրի՛ր, թե հեքիաթների ինչ ժողովածու ես ընթերցելու (կամ ինչ գիրք ես քո ցանկությամբ կարդալու) ձմեռային արձակուրդների ընթացքում:

Ես ընտրել եմ Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը։ Մայրիկս նվիրեց ինձ այդ գիրքը և ես հաճույքով կարդացի այն։ Լևոն Նեսի գրել է մի թափառական շան մասին, որի անունն էր Բալզակ։ Նա շատ դժբախտություններ տեսավ իր կյանքում, բայց ուրախ եմ, որ վերջապես նա գտավ իր տիրոջը։

Posted in Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը

Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բոսոր – ծիրանագույն

Պարիկ – փերի Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:

Ջրի երազ – ջուր խմելու մեծ ցանկություն

Ստրուկ աշխարհ – ազատություն չսիրող մարդկություն, որը գերի է մարդկային օրենքի։

Ո՞րն է առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:

Առակը ինձ սովորեցնում է, որ արժեվորեմ իմ կյանքը և արժեքներ ունենամ։

Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…

Posted in Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը

Ավետիք Իսահակյան 《 Ամենապիտանի բանը》

1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Հրաշագեղ – սքանչելի

Աբեթ –  այրած կտավից, բամբակաթելից կամ այլ նյութից պատրաստված դյուրավառ նյութ

Գայիսոն – Արքայական գավազան, որպես իշխանության խորհրդանիշ

2. Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Երկիր – հողագունդ, պետություն

Իմաստուն – խելացի, բանիմաց

Վեհ կամք – գերագույն տոկոնություն, համառություն

Շտեմարան – ամբար, մթերանոց, պահեստ

Փափագ – ցանկություն

Ուղի – ճանապարհ

3. Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր:

Ամենապիտանի – ամենաանպիտանի

Վառեց – մարեց, հանգցրեց

Իմաստուն – անմիտ, անգետ

Լույս – մութ, խավար

Լցնես – դատարկես

Երիտասարդ – ծեր, ալևոր, տարեց

Posted in Մայրենի, Ուսումնական արձակուրդներ, Ընթերցարան, Իմ գրադարանը

Աշնանային ընթերցանություն

Աշնանային ընթերցանություն


Ընթերցարանից, քո ընտանեկան գրադարանից կամ կրթահամալիրի «Տիգրան հայրապետյան» գրադարանից (կարող ես այցելել ու վերցնել քո ուզած գիրքը) ընտրած-վերցրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն։


Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):


Ես հիմա կարդում եմ Լևոն Նեսի « Բալզակ. մի շան պատմություն » գիրքը։
Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:


Բալզակ – փոքրիկ, խելացի, զվարթև գեղեցիկ մի շուն։ Նա մոխրագույն էր, և ուներ սև ու սպիտակ նշաններ։

Սարգիս ( Բալզակի տեր ) – հիմնականում խիստ և նեղացկոտ տղա։

Սվետա ( Սարգիսի քույր ) – գեղեցիկ աղջիկ, որը Բալզակին չէր սիրում։

Ռեքս ( Բալզակի շուն ընկեր ) – խորամիտ, մեծ և բարի շուն։

Մամ ( Սարգիսի մայր, Բալզակը նրան այդպես էր կոչում ) – նա գեղեցիկ և բարի կին էր։

Պապ ( Սարգիսի հայր ) – խիստ և ազնիվ մարդ։


Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:


Այս գիրքը ինձ շատ է դուր եկել, քանի որ շները իմ սիրելի կենդանիներն են։ Այս գրքում գլխավոր հերոսի` Բալզակի դերը առաջին դեմքից է ներկայացված։ Իրականում Բալզակը սովորական դրսի շուն է, բայց մի մեծ ընտանիքի տան մեջ հայտնվելուց հետո նրա իրավիճակը չի փոխվում։ Վերջիվերջո Բալզակը հայտնվում է Երևանում։


Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
Կարծում եմ, այս գիրքը հատուկ գրվել է կենդանասեր մարդկանց համար։ Այն մարդկանց, որոնք անտարբեր չեն դրսում թափառող շների հանդեպ։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել այս գիրքը։ Նաև գիրքը գեղեցիկ տեսք ունի։ Այստեղ նաև հանդիպում են տարբեր կենդանիներ, օրինակ` ոզնիներ, բազեներ և ուրիշ շներ։

Posted in Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը

Մայրենի

Առաջադրանքներ

Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Վայրագ – Դաժան, անգութ, անագորույն
Դյուրաբորբոք – Հեշտ բորբոքվող
Գավակ – Ձիու հետևի կողմը՝ մինչև մեջքը

Բացատրի՛ր տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Այո, իմ կարծիքով դա գողություն էր։ Թեկուզ ձին իրեն լավ էր զգում նրանց մոտ, բայց ես հասկանում եմ, որ նրան պետք է շուտ վերադարձնեին: Եվ այստեղ լավ դեր է կատարում այս ասացվածքը. « ձու գողացողը, ձի էլ կգողանա »։

Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին:

Գլխավոր հերոսի անունը Արամ էր, հենց նրան էլ կբնութագրեմ։ Արամը մի քիչ վախկոտ էր։ Նա ուներ սեր կենդանիների հանդեպ։ Նաև նա չէր հանձնվում, և շարունակում էր սովորել ձիավարել։

Posted in Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը

Մայրենի 30. 09. 2020

Մի գիշեր անտառում

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մոռ – Մորենու պտուղ
Բառաչ – Ոչխարի՝ կովի բառաչելու ձայն

Posted in Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը, Կոմիտասյան օրեր

Մուշեղ Գալշոյան « Սպասում »

Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օձիք – Հագուստի վզի մասի կտրվածքը

Գոցել – Փակել

Պանդոկ – Ճանապարհի վրա գտնվող իջևան, որտեղ ճանապարհորդները կարող են օթևանել և կերակրվել

Դեռատի – դեռահասակ

Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Ընթերցարան, Իմ գրադարանը

Սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի ֆլեշմոբ

Այսօր, սեպտեմբերի 1-ին, գիտելիքների օրը, ես շրջեցի գրախանութներով և գիրք գնեցի քրոջս համար։ Քանի որ նա շատ է սիրում արկածային և դետեկտիվ գրականություն, ես նրան նվիրեցի Ագաթա Քրիստիի << Ռոջեր Էքրոյդի սպանությունը >> գիրքը։

Ես շատ էի երազում ունենալ Լևոն Նեսի << Բալզակ. մի շան պատմություն >> գիրքը և այսօր իմ երազանքը կատարվեց։ Այսօր մայրիկս այդ գիրքը նվիրեց ինձ։ Անհամբերությամբ սպասում էի այն պահին, երբ տուն կհասնեմ ու կընթերցեմ այդ գիրքը։ Հենց այդպես էլ վարվեցի։