Posted in Բնագիտություն

Հողը և կենդանի օրգանիզմները

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր:

Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Հողը դա երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
Հումուսը դա հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասն է։

Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն:

Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում։

Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը:

Ի՞նչ են պարարտանյութերը:

Պարարտանյութը դա նյութ է, որն ապահովում է հողի բերրիությունը և բույսերի աճը։

Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Արհեստական ոռոգումը օգտվում են, երբ հողը չի սնուցմանվում անձրևներով, իսկ հողը փխրեցնում են, որպեսզի հարստացնեն հողը թթվածնով։

Posted in Բնագիտություն

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլն։ Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Մթնոլորտն աղտոտվում է գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացող գազերով:

Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է։ Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:

Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Կարող է առաջանալ քաղցկեղ, մաշկային հիվանդու­թյուններ և վնասել նյարդային համակարգը:

Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Հիմնականում մեր բնակավայրում մթնոլորտը աղտոտում են ավտոմեքենաները։ Բացի այդ, մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց միջավայրի մաքրությանը։

Posted in Բնագիտություն

Մթնոլորտային տեղումներ

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիները սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների, իսկ եթե օդի ջերմաստիճանը բացասական է՝ սառցաբյուրեղների: Դրանք կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Պինդ տեղումներ – ձյուն, կարկուտ, եղյամ
Հեղուկ տեղումներ – անձրև, ցող

Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրը հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա: Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Մեր բնակավայրում հիմնականում անձրև է գալիս։

Posted in Բնագիտություն

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

Հարցեր և առաջադրանքներ  

Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:

Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները։

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Ինչպես բոլոր բնակավայրերում, այնպես էլ մերում մեծ դեր են խաղում աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները և ծովային հոսանքները։

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը:

Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Ցամաքայինը։

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում, իսկ միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

Posted in Ուսումնական արձակուրդներ, Բնագիտություն

Ուսումնական գարուն. Բնագիտություն

Այս արձակուրդների ընթացքում տեղափոխել եմ իմ բույսը՝ կակտուսը, որի մասին պատմել եմ այս նյութում՝

https://anieisagholi.wordpress.com/2019/10/16/%d5%ab%d5%b4-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd%d5%a8-%d5%ab%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6/

Ահա թե ինչ տեսք ունի իմ կակտուսը հիմա՝

Posted in Բնագիտություն

Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը

Հարցեր

  1. Ի՞նչ է մթնոլորտը:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:

  1. Որտեղի՞ց է սկսվում մթնոլորտը և ի՞նչ բարձրության է հասնում:

Նրա ստորին սահմանը երկրագնդի մակերևույթն է: Մթնոլորտի հաստությունը 1500-2000 կմ է, որը հավասար է Երկրի շառավղի մոտ 1/3-ին:

  1. Ինչու՞ մթնոլորտը չի ցրվում:

Քանի որ ատոմները Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում և վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:

  1. Ի՞նչ է օդը: Ո՞ր գազերն են կազմում օդի բաղադրության հիմնական մասը:

Օդը մի շարք գազերի խառնուրդ է: Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը և թթվածինը: Օդը պարունակում է նաև չնչին քանակի արգոն, ածխաթթու գազ, նեոն, հելիում, ջրածին, օզոն և այլ գազեր: Նրանում կան ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ:

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի վրա կյանքի գոյության համար:

Ամենից առաջ օդն անհրաժեշտ է մոտավորապես 11 հազար լիտր օդ: Մարդը և կենդանիներն օդից յուրացնում են թթվածին, իսկ բույսերը՝ նաև ածխաթթու գազ: Մթնոլորտի շնորհիվ Երկրի վրա պահպանվում են այն ջերմային պայմանները, որոնց հարմարվել են մարդը և մյուս կենդանի օրգանիզմները:

Posted in Բնագիտություն

Մթնոլորտի կազմը և կառուցվածքը

Հարցեր և  առաջադրանքներ

Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը և թթվածինը Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Աատոմները Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:

Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը:

Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Առանձնանում են ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտները։

Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Քանի որ ներքնոլորտում է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Օզոնի շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Posted in Բնագիտություն

Ջրոլորտ թեմայի ամփոփում

Ամփոփիչ թեստային աշխատանք. ջրոլորտ

Լրացրեք նախադասությունը.

Ծովածոցները օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ.

Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերևույթի մակարդակն անվանում են ծովի մակարդակ.

Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց գետաբերան են.

Ըստ հոսակարգի, լճերը լինում են հոսուն և անհոս, ըստ քիմիական կազմի, աղի և քաղցրահամ։

Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են գրունտային, իսկ երկու ջրամերժ շերտերի միջև եղած ջուրը, միջշերտային.

Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է լեռնահովտային.

Ջրոլորտի բաղադրամասերն են աղի և սարցե ջրերը:

Կղզիները դա բոլոր կողմերից ջրով պատված ցամաքներ են, թերակզղիները դա ոչ բոլոր կողմերից ջրով պատված ցամաքներ են, նեղուցները օվկիանոսի մաս են կազմում:

Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրևները, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը ✓

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արևի ու Լուսնի ձգողականությունը

Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն և տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ. ✓

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները՝ դանդաղ.

Posted in Բնագիտություն

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:

Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով:

Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:

Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ:

Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: 

Posted in Բնագիտություն

Սառցադաշտեր

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին ջերմաստիճանը 00-ից ցածր է, շատ կլոր տարին ցուրտ է լինում, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցադաշտերից դեպի օվկիանոսսահում, իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը: