Posted in Մայրենի

Մայրենի 09. 04. 2021

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 5-ին և 6-րդ հատվածները՝ ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ, ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ։ Կատարի՛ր հատվածների տակ գտնվող առաջադրանքները։

Հարցեր և առաջադրանքներ

Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:
Արան, թագավոր, որդի, Արեգ, տղերք, մարդ, նրանք

Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական:
Զարդ, այգի, նժույգներ, զենքեր, փուշ, վարդ, տուն,

Հարցեր և առաջադրանքներ

Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:

Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:

Ես Արեգի նման կնտրեյի նեղ ճանապարհը, քանի որ Հազարան Հավքը ոչ ոք չի տեսել, հետևաբար այդտեղ ոչ ոք չի եղել։ Ծերունին ասաց, որ նեղ ճանապարհով երբեք չեն գնացել։ Իսկ Հազարան Հավքը գտնվում է այնտեղ, որտեղ մարդու ոտքը չի եղել։

Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:

Օրհնանք – հանք, պարծանք, փորձանք
Կախարդական – բարեկամական, հայկական, տնտեսական
Ծերունի – ծիրանենի, մրտենի, բալենի

սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:

Սպիտակամորուս – սպիտակ (ածակամ) + ա (հոդակապ) + մորուս (արմատ), բարդ բառ
Ճամփաբաժան – ճամփա (արմատ) + բաժան (արմատ), բարդ բառ
Պապիկ – պապ (արմատ) +իկ (ածանց), ածանցավոր բառ
Այգի – պարզ բառ
Հրեշ – պարզ բառ

Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Մի անգամ ես տեսա, որ հեռվից գալիս են երեք տղա։ Նրանք մոտեցան ինձ և խնդրեցին ցույց տալ նրանց ճանապարհը դեպի կախարդական աշխարհը։ Ես նրանց առաջարկեցի երեք ճանապարհմեծ ճանապարհը, միջակ ճանապարհը և նեղ ճանապարհը։ Մեծ որդին ընտրեց մեծ ճանապարհը, միջնեկը միջակը ,իսկ փոքր տղան նեղը։ Մեծ և միջին որդիները գնացին առանց խորհուրդ լսելու, իսկ փոքրին ես ասացի, որ այդ ճանապարհը շատ վտանգավոր է։ Ի զարմանս ինձ նա չփոխեց իր որոշումը և գնաց նեղ ճանապարհով։ Նա նույնիսկ չփոխեց իր ճանապարհը, երբ ես նրան հայտնեցի, թե ինչ կարող է պատահել նրա հետ այդ ճանապարհին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s