Posted in Հայրենագիտություն, Ուսումնական արձակուրդներ

《Ուսումնական գարուն》 Հայրենագիտություն

Ընթացքը՝ հարգելի՛ սովորողներ, տեղեկություններ հավաքել երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանեկան. Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբեսայգիներում։

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն
Արշակունյաց պողոտա

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։

Թումանյանի անվան այգի
Աջափնյակ, Հալաբյան փ.

Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը։

Վահան Զատիկյանի անվան այգի
Մալաթիա-Սեբաստիա

Վահան Զատիկյանի անվան այգին գտնվում է իմ տան մոտակայքում։ Իմ պատուհանից լավ երևում է զորավար Անդրանիկի արձանը։

Գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 1999թ. անվանակոչվել է համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի անունով: Ընդգրկում է Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջնամասը: Այստեղ տեղադրված են Զորավար Անդրանիկի արձանը, «Նոյյան տապանը Արարատ լեռան վրա» քանդակը և այլ արձաններ:

Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգի
Կենտրոն վարչ. շրջ.

Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել Երևանի 2800-ամյակի այգին:
Այգում տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ: Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ մի քանի ծառերն այգու կենտրոնական հատվածից, որտեղ այժմ շատրվաններն են, տեղափոխվել են և վերատնկվել այգու եզրային հատվածներում: Այգին ամբողջ տարին ապահովված է շուրջօրյա ոռոգմամբ: Տեղադրված է Հայաստանում աննախադեպ կաթիլային և ցնցուղային ինքնաշխատ ոռոգման ինքնավար համակարգ: Տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ:
Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ վերասլաց 45 ջրաշիթերով: Շատրվանային համալիրի 4 անկյուններում և կենտրոնում տեղադրվել է բրոնզաձույլ 5 ջրային արձան: Այգու տարածքում տեղադրվել են ուրարտական թեմատիկայով ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ, 76 նստարան, ինքնատիպ ձևավորմամբ 62 աղբաման և 126 լուսասյուն:

Միսաք Մանուշյանի անվան պուրակ
Կենտրոն վարչական շրջան

2014թ. մայիսի 13-ին Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, հանդիսավորությամբ բացվեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակը:

Ալ. Թամանյանի անվան պուրակ
Կենտրոն, Մոսկովյան փողոց

Այս պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Ալ. Թամանյանի անվան պուրակում Մոսկովյան փողոցի վրա, դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը (քանդ. Արտաշես Հովսեփյան, ճարտ.` Ս. Պետրոսյան, 1931թ.)։ Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s