Գարնան վերադարձը
Գարնանը ծաղկում են բոլոր բույսերն ու ծաղիկները, ձմեռային քնից արթնանում են կենդանիները, եղանակը արևոտ և ուրախ է լինում։ Գարունը միշտ լավ տրամադրություն է բերում։ Բոլորը ուրախ դիմավորում են գարունը և ստանում ավելի լավ տրամադրություն։ Գարունը ասես ձմռան հակառակ կողմը լինի։
Գարնան վերադարձին սպասում են բոլորը, նրանք սպասում են այդ երեք հրաշալի ամիսներին։ ԵՒ մի այդպիսի օր, երբ պետք է վերադարնար գարունը, մարդիկ տեսնեին արև և լավ տրամադրություն, նրանք տեսան ձյուն և վատ եղանակ։ Բոլորը հարցեր էին տալիս գարնանը.
- Ի՞նչ է պատահել։
- Ինչու՞ է նորից ձյուն գալիս։
- Արդյոք հիմա ձմե՞ռ է։
Գարունը պատասխանեց.
- Ձմեռը շատ էր ուզում ևս մեկ ամիս մնալ։ Նա ինձ շատ էր խնդրում և ես համաձայնեցի։
Մի մարդ տխրելով պատասխանեց գարնանը.
- Եթե ևս մեկ ամիս ձմեռ է լինելու, դու լինելու ես երկու՞ ամիս։
Գարունը նույնպես տխրեց, բայց ասաց.
- Այո’, ես լինելու եմ երկու ամիս, բայց ես կապահովեմ տաքությամբ ձմռան չորրորդ ամիսը։
Բոլորը շատ ուրախացան և համաձայնվեցին։ Մյուս գարնանը մարդիկ խնդրում էին, որ նորից երեք ամիս ձմեռ լինի և երեք ամիս գարուն։ Այդպես էլ եղավ։