Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
Երկրագնդի որոշ տեղամասերում, որտեղ գրեթե ամբողջ տարին ջերմաստիճանը 00-ից ցածր է, շատ կլոր տարին ցուրտ է լինում, ուստի տեղացած ձյունն ամռանն ամբողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վերածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:
Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:
Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
Սառցադաշտերից դեպի օվկիանոսսահում, իջնում առանձին սառցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:
Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը: