Posted in Մայրենի

Մայրենի 17. 02. 2021

Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:

Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Իմ կարծիքով այստեղ գերակշռում է շարժումը։ Այդ մասին են վկայում հետևյալ բառերն ու բառակապակցությունները` գընում էին, Բաժնել, ջոկել, Դես ու դեն էր քըշում, տանում, անդադար գընում։

Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:

Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Նույնիսկ հողմը չկարողացավ իրարից հեռացնել ամպերին։ Հենց այդ է բանաստեղծության իմաստը։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Երկու քաջ ամպ։

Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Մի օր քամին իշխանության անցավ։ Այնքան պտտեց, որ հողմ դարձավ։ Սկսեց խանգարել բոլորին և ամենինչին։ Թեև նա ամպերին սևացրեց, տարուբեր արեց, բայց այս երկու ամպերին իրարից չկարողացավ բաժանել։

  1. Կետերը  փոխարինի´ր  դ, տ կամ  թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ,  ժողովուրդ,   հերթ, օրիորդ, ընդունակ, հանգստություն,  արտաքին,  չորրորդ,  մարդկային, անդադար,  փարթամ:

Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ ):

Արևմու.ք, սաղար.ախիտ, բր.ոտ, զվար.  բառերից առանձնացրո՛ւ արմատները և նոր բառեր կազմի՛ր:

Արևմուտք – արև (արմատ) և մուտք (արմատ) – արև – արևելք, մուտք – ելումուտ
Սաղարթախիտ – սաղարթ (արմատ) – սաղարթապատ, ա (հոդակապ), խիտ (արմատ) – խտություն
Բրդոտ- բուրդ (արմատ) – բրդյա, ոտ (ածանց)
Զվարթ – զվարճալի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s