Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
Պատմի՛ր բանաստեղծությունը:
Վահան Տերյանը նկարագրում էր իր վերադարձը դեպի հայրական տուն, որտեղ նա անհոգ էր ու երջանիկ։
Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Տերյանը նկարագրում է իր մայրիկին որպես աշխատասեր ու բարի մի էակի։
Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Ահա այսպես է նկարագրում Տերյանը բնությունը իր բանաստեղծության մեջ՝ Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ։
Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
Պարզկա լեզու – պարզ լեզու
Մաշված ձեռքեր – աշխատանքից կոպտացած ձեռքեր
Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում:
Արևը մայր է մտնում։
Բ)Իլիկդ խոսում է անուշ:
Անդադարգործ է անում։
Գ) Դրախտ է նորից իմ հոգում:
Երջանկություն զգալ։