Posted in Հայրենագիտություն

10 փաստ Կիլիկիայի մասին

Նախագծի իրականացման ընթացքը՝

Նախագծի ընթացքում սովորողներին կներկայացվի Կիլիկիայի հայկական թագավորության պատմություն, նշանավոր արքաներին և թագուհիներին, մշակութային կյանքը։ Իսկ սովորողներից յուրաքանչյուրը իր ձեռք բերած գիտելիքներով կկազմի <<10 փաստ Կիլիկիայի մասին>> թեմայով գործնական աշխատանք։

10 փաստ Կիլիկիայի մասին։

Փաստ 1

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։

Փաստ 2

։Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։

Փաստ 3

Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։

Փաստ 4

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչները հայերն էին, ասորիները, հրեաները և հույները:

Փաստ 5

Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա:

Փաստ 6

Կիլիկյան Հայաստանն ավատատիրական միապետություն էր:

Փաստ 7

Կիլիկիայում հասարակական-քաղաքական հարաբերությունները կարգավորելիս սկզբնական շրջանում առաջնորդվել են «Կանոնագիրք Հայոց»-ով և ժողովների կանոնական որոշումներով:

Փաստ 8

Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչությամբ, որմնանկարչությամբ ու քանդակագործությամբ, իսկ կիրառական արվեստը՝ ոսկերչության և արծաթագործության նմուշներով:

Փաստ 9

Երկրի բնաշխարհը, աշխարհագրական դիրքը և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու հատկապես բերդերի շինարարությանը:

Փաստ 10

Կիլիկիայում զարգացում են ապրել բժշկագիտությունն ու առողջապահական համակարգը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s