Կարդա՛ Հ.Թումանյանի Ինքնակենսագրությունը:
Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
Եկվոր – Այլ տեղից եկած, օտարական
Հիշատակարան – Անցյալի հիշատակները պարունակող գրվածք՝ գիրք
Չոնգուր – Արևելյան երաժշտական գործիք
Կլեկ – Անագի բարակ շերտ, որով պատում են մետաղե առարկաները՝ ժանգից պահպանելու համար
Օթախ – սենյակ
Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով ինքնակենսագրությունը:
Հովհաննես Թումանյանի մասին իմացա շատ հետաքրքիր փաստեր։ Օրինակ այն, որ նա սկսել էր բանաստեղծություններ գրել տասից տասնմեկ տարեկանում։ Նաև իմացա, թե ինչ գրողի էր սիրում Հովհաննես Թումանյանը` Շեքսպիրին։
Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):
Ես շատ հավանեցի այն հատվածը, որտեղ Հովհաննես Թումանյանը պատմում էր իր բանաստեղծության մասին։