Մայրենի

Մայրենի 04. 02. 2021

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:

Անտակ, անվերջ, անհատ։

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

Ահ

Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

Հարուստ – աղքատ, չունևոր
Առատ – քիչ, պակաս
Ճոխ – աղքատ
Բախտավոր – անբախտ, դժբախտ
Բարություն – վատություն, չարություն

Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:

Հովհաննես Թումանյանը հարուստ է իր մտքով, երգերով և բարությամբ։

Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:

Երգը ուրախ և հաճելի մի բան է, Հովհաննես Թումանյանը նկարագրեց իր համար հաճելի բաները։

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես, որ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Leave a comment