Posted in Մայրենի

Մայրենի 03.02.2021

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին .ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռուանտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չեր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

Հատվածը Ավետիք Իսահակյանի «Եղնիկը»ստեղծագործությունից էր։

Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:

Որսորդ – որսկան
Խորունկ – խոր
Անդուլ – Անդադար, անընդհատ
Խարտյաշ – դեղձան

Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:

Վերջալույս։

Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ(արմատ)+ուտ(ածանց), ածանցավոր բառ

վերջալույս- վերջ(արմատ)+ա(հոդակապ)+լույս(արմատ), բարդ բառ

աշնանային- աշուն(արմատ)+ային(ածանց), ածանցավոր բառ

խորասույզ-խոր(արմատ)+ա(հոդակապ)+սուզ(արմատ), բարդ բառ

անտառ- պարզ բառ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s