Posted in 1-ին ուսումնական շրջան. ամփոփում, 2020-2021 ուստարի, Մայրենի, Ընթերցարան, Իմ գրադարանը

Մայրենի. Ուսումնական ձմեռ 2020-2021թ.

Վերցրո՛ւ հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու. կարող ես վերցնել բելոռուսական, չինական, հայկական,  աշխարհի իմաստուն և այլ հեքիաթներ կամ  որևէ հեղինակի հեքիաթների կամ պատմվածքների ժողովածու` Օսկար Ուայլդ, Հ. Ք. Անդերսեն, Գրիմ Եղբայրներ, Ղ. Աղայան, Հ. Թումանյան, Վ. Սարոյան,  Ավ. Իսահակյան, Ակսել Բակունց այլն: Ընտրածդ գրքից ընտրի՛ր 5 հեքիաթ կամ պատմվածք: Յուրաքանչյուր ստեղծագործություն  կարդալուց հետո բլոգումդ ներկայացրո՛ւ՝

Ընտրել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հինգը։

Ի՞նչ հեքիաթներ կամ պատմվածքներ ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

Կարդացել եմ Հ. Թումանյանի «Խոսող ձուկը», «Ծիտը», «Սուտասանը», «Տերն ու ծառան», և «Խելոքն ու հիմարը» հեքիաթները։

Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:

«Խոսող ձուկը»

  • Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

«Ծիտը»

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

«Սուտասանը»

— Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

«Տերն ու ծառան»

  • Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․
  • Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

«Խելոքն ու հիմարը»

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր  նրանց:

«Խոսող ձուկը»

Ձկնորս – ձկնորսը մի մարդ էր, որը կենտրոնանում էր միայն սովը հագեցնելու վրա
շալակատար – շալակատարը բարի և խիղճ ունեցող մարդ էր
Խոսող ձուկ – ձուկը շատ սրամիտ էր

«Ծիտը»

Ծիտ – խորամանկ մի ծիտ, որը բոլորին խաբեց և ունեցավ այն ինչ ուզեց

«~Սուտասանը»

Թագավոր – թագավորը մի ժլատ մարդ էր, որը խոստացել էր, բայց չէր ցանկանում կատարել խոստացածը
Աղքատ մարդ – մի խորամանկ մարդ, որը իր ստով շփոթեցրեց թագավորին

«Տերն ու ծառան»

Հարուստ – ժլատ մարդ, որը ձգտում էր ձեռք բերել ծառաներ և աշխատացնել նրանց
Մեծ եղբայր – մեծ եղբայրը ոչ այնքան խորամանկ և արդար մարդ էր
Փոքր եղբայր – Փոքր եղբայրը խորամանկ մարդ էր

«Խելոքն ու հիմարը»

Խելոք եղբայր – խելոք եղբայրը նրանցից «բանիմաց»-ն ու սուտասանն էր
Հիմար եղբայր – հիմար եղբայրը նրանցից ամենամիամիտ ու անկեղծն էր

Ի՞նչ սովորեցիր կարդացածդ հեքիաթներից, պատմվածքներից:

«Խոսող ձուկը»

Այս հեքիաթը ինձ սովորեցրեց օգնել նրան, ով դրա կարիքն ունի։ Քանի որ եթե ես օգնեմ կարիքավորին, մի օր էլ որևէ մեկը կօգնի ինձ իմ դժվար պահին։

«Ծիտը»

Հեքիաթը ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ իմ ուզածով չի կարող լինել։ Ծիտը մտածեց, որ նրա մոտ կստացվի բոլորից վերցնել այն, ինչ որ նա կուզենար, բայց դա չստացվեց։

«Սուտասանը»

Հեքիաթից իմացա, որ նախ խոսելը պետք է մտածել, նոր դրանից հետո արտահայտվել, որպեսզի թագավորի մասին պատմությունը չկրկնվի։

«Խելոքն ու հիմարը»

Այս հեքիաթից սովորեցի, որ պետք է միամիտ չլինեմ և չվստահեմ բոլորին։

Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

«Խոսող ձուկ»

Իմ կարծիքով սա շատ իմաստալից հեքիաթ է։ Օրինակը շատ լավ է ներկայացված։

«Ծիտը»

Սա շատ ետաքրքիր հեքիաթ է, որտեղ ծիտը իր երազանքների մեջ ընկած կորցրեց այն, ինչ ձեռք էր բերել։

«Սուտասանը»

Աղքատ մարդը շատ լավ և արագ շփոթեցրեց թագավորին, իսկ թագավորը շատ զարմացավ։ Շատ զվարճալի պատմություն է։

«Տերն ու ծառան»

Շատ հետաքրքիր և զվարճալի հեքիաթ է, քանի որ հարուստը կարծում էր, թե ինքն է խորամանկը, բայց փոքր եղբայրը նրանից ավելի խելացի վարվեց։

«Խելոքն ու հիմարը»

Իմ կարծիքով, հիմարի դերը շատ լավ է ներկայացված, շատ նման է իրականությանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s