Posted in Բնագիտություն

Երկրաշարժից պաշտպանվելու կանոնները

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ   2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:

բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի  եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :

գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր՝  վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք՝  փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:

ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝  պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝  նախապես որոշված ճանապարհով:
է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկոր­ներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկտրալարերից:

ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում

ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից՝ դեպի անվտանգ տարածություն:

բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում՝ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:

բ) Հագնվելու համար ժամանակ մի  վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կան­ոնների համաձայն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s