Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթին նոր ավարտ հորինի՛ր:
Հին ավարտ`
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…
Նոր ավարտ`
Տղան հասավ հովվի տուն և հանդիպեց իր նոր ընտանիքին։ Արևը այդ ժամանակ մայր էր մտնում, իսկ ընտանիքը կանգնած էր պատուհանի մոտ և հրաժեշտ էր տալիս արևին։ Այնպիսի տպավորություն էր, որ արևը տղային ասում էր. «ահա և քո նոր տունը և ընտանիքը, նրանք քեզ միշտ կօգնեն և կաջակցեն։ Իսկ ես ու դու ամեն օր կտեսնվենք»։ Այսուհետ տղան ունեցավ երկու արև` մեկը երկնքում, իսկ մյուսը` իր արև ընտանիքը։
Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, անտուն, անվախ
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
Խրճիթ – տնակ, հյուղակ, քողտիկ
ճամփորդ – ճանապարհորդ, ուղեգնաց
հրճվանք – ուրախություն, զվարճություն
խավար – մթություն, մութ, անլույս
անգութ – անխիղճ, անսիրտ, անզգայուն
ամուր – պինդ, դժվարախզելի, դիմացկուն, հաստատուն
Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Քնքուշ – կոպիտ
խեղճ – ուժեղ, համարձակ
վերելք – վայրէջք
անվախ – վախկոտ
խավար – լուսավոր, լույս
խրճիթ – առանձնատուն, պալատ, ամրոց