Posted in Հայրենագիտություն

Անի մայրաքաղաք

Անիի գտնվելու վայրը

Միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անին գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև հրվանդանի վրա: Անիի մասին հայ պատմագրության մեջ գրավոր տեղեկություններ կան V դարից։

Անի մայրաքաղաքի անվան ծագումը

Հայ պատմիչները և ուսումնասիրողները անդրադարձել են Անի անվան ծագմանը: Վարդան պատմիչը Անի անվան մեջ տեսնում էր «աշխատել, անել» բառը: Ս. Երեմյանը և Հ. Ժամկոչյանը ենթադրում են, որ Անի անունը կարելի է կապել Հայասայի Անիա թագավորի անվան հետ /Անի Կամախ/ և այլն:

Ինչպես Անին դարձավ մայրաքաղաք

961թ. Աշոտ 3-րդը արքունիքը Կարսից տեղափոխում է Անի ու այն հռչակում հայոց մայրաքաղաք: 964 թ. ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում Աշոտ 3-րդը կառուցում է հզոր պարիսպ, որն իր անունով կոչվում է «Աշոտաշեն»: Քաղաքի շենացման, ընդարձակման, ազգաբնակչության աճի հետ կարիք է զգացվում նոր շինությունների ու պարիսպների կառուցման: Աշոտի որդի Սմբատ 2-րդը 989թ. հին պարիսպներից, Մ. Ուռհայեցու վկայությամբ «մի նետընկեց հեռու», կառուցում է նոր պարիսպ:

Ինչպես Անին դարձավ նոր քաղաք

Անին ունեցել է նաև իր զինանշանը: Քաղաքի Գլխավոր դռան մոտ հայտնաբերվել է վազող առյուծի, հովազի, ուռուցիկ քանդակ, գնդակը բերանին: Անին բաղկացած էր երեք մասից` միջնաբերդ, բուն քաղաք, արվարձան: Միջնաբերդը և բուն քաղաքը ամրացված էին կրկնակի պարիսպներով, իսկ արվարձանը` ոչ: Բուն քաղաքը սկզբում տարածվել է Աշոտյան պարիսպների և միջնաբերդի միջև « հին քաղաք », այնուհետև ընդարձակվել ու տարածվել է դեպի Սմբատյան պարիսպներ` նոր քաղաք: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s