Posted in Բնագիտություն

Երկրակեղևը կազմող ապարները

Երկրակեղևը կազմված է ապարներից, որոնք տարբերվում են իրենց ծագմամբ և հատկություններով: Ապարները լինում են կարծր և փխրուն:  Կարծր ապարներ են քարերը, քարածուխը, քարաղը, իսկ փխրուն ապարներ են  կավը, ավազը, տորֆը:

Ըստ իրենց ծագման՝ ապարները բաժանվում են երեք խմբի՝  մագմային, նստվածքային և ձևափոխված:
Մագմային ապարներն առաջանում են հրաբուխների ժամանակ  արտահոսող լավայից, երբ այն կարծրանում է Երկրի ներսում  կամ մակերևույթի  վրա: Մագմային  ապարներ են գրանիտը, տուֆը, բազալտը  և  պեմզան:
Նստվածքային ապարներն առաջացել են ծովերի և  օվկիանոսների հատակին, ցամաքային իջվածքներում և  լեռների ստորոտներին: Դրանք հիմնականում գոյանում են մագմային և ձևափոխված ապարների քայքայման, տեղատարման և կուտակման հետևանքով: Այդպիսի նստվածքային ապարներից են ավազը, խճաքարերը,  աղը:
Ձևափոխված ապարները գոյացել են մագմային և նստվածքային ապարներից, որոնք երկրակեղևում առաջացող բարձր  ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ փոխել են իրենց սկզբնական հատկությունները: Ձևափոխված ապարի օրինակ են մարմարը, բյուրեղային թերթաքարերը:Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Օգտակար հանածոների գտնվելու վայրը կախված է երկրակեղևի կառուցվածքի առանձնահատկություններից, ապարների և հանքանյութերի առաջացման պայմաններից: Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են: Մետաղների հանքերը հիմնականում կապված են մագմային և ձևափոխված լեռնային ապարների հետ:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

Շինանյութ – մարմար, ավազ, տուֆ, բազալտ, կավ, կրաքար

վառելիք – նավթ, քարածուխ, բնական գազ

մետաղ – պղինձ, ոսկի, արծաթ, երկաթ, ալյումին

թանկարժեք  քար – զմրուխտ, փիրուզ, ալմաստ, օպալ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s