ԳԱՅԼՆ ՈԻ ՍՈԽԱԿԸ
Այս վաղեմի չար աշխարհում,
Գարնան մի օր, լուսածագին,
Անտառի մեջ գայլը րոնեց
Սոխակին:
Գայլի ճմլող, սուր ճանկերում,
Նուրբ հույզերի երգիչը հեգ
Թպրտում էր ու ծղրտում
Սրտաբեկ:
-Պա՛հ, գայլն ասաց, հռչակ ունես,
Թե երգերի մեծ վարպետ ես.
Անուշ ձայնըդ սա՞ է միթե,
Սուտասա՛ն:
– Այո՛, ճիշտ է, սոխակն ասաց, Վարպետ եմ ես հռչակավոր,
Բայց միայն թե՝
Մայր բնության ազատ գրկում,
Եվ ո՛չ դաժան քո ճանկերում,
Ո՜վ գազան:
ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ
Վարազը ժեռուտ քարերի վըրա Անխոնջ եռանդով
Սըրում էր մեկ-մեկ ժանիքներն իրա:
Հեգնող ժպիտով
Աղվեսը նրան հարց արավ, ասաց.
-Ո՛վ կտրիճ եղբայր,
Ո՛չ կովի լուր կա և ո՛չ էլ կասկած,
Ի՞նչ ես վայրապար Ծով-քրտինք մտել ու քեզ չարչարում:
Իսկ վարազն այսպես պատասխան տվավ
-Ամբողջ աշխարհում
Խորամանկ, խելոք
Հաճել ես համբավ,
Բայց խելքըղ, իրոք,
Հավնոցից հեռու չի անցնում բնավ:
Զինվորը պիտի
Խաղաղության մեջ և ո՛չ թե մարտի
Զենքերը սրե, և պատրաստ ու կազմ՝
Աչալուրջ լինի:
Գիտցի՛ր, որ ժանգն է ծնել պատերազմ.
Սրբած թրի դեմ դուրս գալ ճակատի
Թշնամին նվազ ախորժակ ունի:
ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԲԱՆԸ
Վայրի աղավնին`
կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր.
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:
Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
է՛ն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
-Է՛ն թանկագինը` կյանքն է, անպատճառ.
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից աո:
Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:
-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս… ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,— թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
-Թռի՛ր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
Բաղադրյալ բառեր – լուսածագ (բարդ), երգիչ (ածանցավոր), սրտաբեկ (բարդ), սուտասան (բարդ), անխոնջ (ածանցավոր), վայրապար (բարդ), խաղաղություն (ածանցավոր), աչալուրջ (բարդ), դալկահար (ածանցավոր), թանկագին (բարդ)
Պարզ բառեր – վաղեմ, աշխարհ, օր, անտառ, ճանկ, հեգ, հռչակ, գայլ, ժանիք, ժպիտ