Posted in Մայրենի

Համո Սահյան «Ժայռից մասուր է կաթում»

Հարցեր և առաջադրանքներ

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ծվեն – շորի, գործվածքի պատռված փոքրիկ կտոր

Եղյամ – ցող

Կածան – ճանապարհ, արահետ

Մամուռ – Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս, որ զուրկ Է արմատներից ու ծաղիկներից

Բառաչ – Ոչխարի, կովի բառաչելու ձայն

Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

Ամպի փոքր կտորներ։

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

Անտառում կամաց տարբեր ձայներ կային։

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

Աշնան քամին ճոճում էր անտառի ծառերը։

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

Սունկի գլխին արծաթափայլ ցող էր նստել։

Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր է եկել այս տունը`

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Քանի որ այստեղ նկարագրվում է խոնավության բույրը, որը ես շատ եմ սիրում։ Տարբեր ծառերի ստվերը փաթաթված ծառերի տպավորություն են թողնում։

Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը:Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:

Անտառում մշուշ էր կախ ընկել։ Խոնավության բույրը անտառը պատել էր։ Աշնանային քամին օրորում էր անտառի ծառերը։ Անտառի խշխշոցն ու կենդանիների ձայները լսվում էին ամենուրեք։ Ծառերի ստվերը երևում էր ճանապարհին, նաև այնտեղ կային մարդկային հետքեր։ Սունկի գլխին արծաթափայլ ցող էր նստել։ Վայրի նշենին տերևաթափվել էր։ Մրրիկը լսում էր ամպրոպի ազդանշանը։ Որսորդը փորձում էր գտնել, թե որտեղ է եղնիկը, իսկ եղնիկը և իր ձագը մամուռի ետևում թաքնվել էին։ Փայտահատը երգում և յուղում էր իր տաք սղոցը։ Անտառում այնքան լուռ էր, որ ամեն մի ձայնը առձանքում էր։

Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:

Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

Կապույտ – երկնագույն, կապտագույն, լուրթ

Կածան – ճանապարհ, արահետ

Եղյամ – ցող, շաղ, թոշ, ձնգեռ

Հողմ – քամի, սյուք, զեփյուռ

Որսական – որս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s