Posted in Բնագիտություն

Իմ բույսը, իմ կենդանին

Քանի որ ես փափագում եմ շուն ունենալ, ես անդադար նրանց մասին տեղեկություններ եմ հավաքում։ Իմ սիրելի ցեղատեսակներն են` Պոմերանյան շպիցը, և Ջեք-Ռասսել-տերյերը։ Նրանց մասին էլ այսօր կպատմեմ։

Պոմերանյան շպից

Ծագումը

Պոմերանյան շպիցն առաջացել է հեռավոր հյուսիսային երկրների հնագույն շպից ցեղատեսակից Պոմերանիա մարզում։ Նրա մոտ հարազատները եղել են գերմանական շպիցը, սամոյեդը, ամերիկյան էսկիմոն, շպից ցեղատեսակի այլ անդամները և հյուսիսային շների խմբերը, որոնք ունեն ակնհայտ նմանություններ։

Առանձնահատկությունները

Այս ցեղատեսակի շները գեղեցիկ են, խելացի և նվիրված իրենց ընտանիքներին։ Նրանք անկախ, զգուշավոր և հետաքրքրասեր են իրենց շրջապատող ամեն ինչի նկատմամբ։ Դժբախտաբար, այս փոքրիկները կարծում են, որ ավելի մեծ ու ուժեղ են, քան կան իրականում, ինչն էլ շատ ժամանակ ուղղորդում է նրանց հարձակվել իրենցից մեծ շների վրա։ Չնայած իրենց փոքր չափսերին՝ նրանք ունեն բարձր հաչոց և հիանալի կերպով հսկում են տունը։ Շպիցը կասկածամիտ է անծանոթների հանդեպ և շատ հաճախ կարող է հաչել նրանց վրա։

Այս շներն ունեն շա՛տ էներգիա և սիրում են զբոսանքներ։ Նրանք ունեն գեղեցիկ և շքեղ մորթի, ինչն էլ պահանջում է կանոնավոր խնամք։ Նրանք նաև համարվում են թերապիայի շներ, հանգստացնում և ուրախացնում են մարդկանց և երեխաներին։

Ջեք-Ռասսել-տերյեր

Ջեք Ռասսել տերյեր, շուն որին հիմնականում պահում են աղվեսներ որսալու նպատակով։ Այն ունի սպիտակ մարմին և հարթ մորթի։ Մեծանում է մինչև 25-38սմ և կշռում 6,4-8,2 կգ։ Ջեք ռասսելը էներգիայով լի շուն է, որին պետք է ամենօրյա վարժանք։ Տեսակը չունի լուրջ առողջական խնդիրներ։ Առաջին Ջեք Ռասսելին մեծացրել է Ջոն Ռուսսելը 19-րդ դարում։ Այն օգտագործվել է աղվես որսալու նպատակով, քանի որ շատ արագավազ է և ունի ուժեղ ոտքեր՝ բարձր ցատկելու համար։ Նաև նկարահանվում է շատ ֆիլմերում և հեռուստահաղորդումներում։

Նրանց մարմնի 51%–ից ավելի մասը սպիտակ է, իսկ մնացածը սև, կարմրահեր կամ շագանակագույն։ Այս շունը հավասարակշիռ է և ուշադիր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s