Առաջադրանքներ
Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
Վայրագ – Դաժան, անգութ, անագորույն
Դյուրաբորբոք – Հեշտ բորբոքվող
Գավակ – Ձիու հետևի կողմը՝ մինչև մեջքը
Բացատրի՛ր տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Այո, իմ կարծիքով դա գողություն էր։ Թեկուզ ձին իրեն լավ էր զգում նրանց մոտ, բայց ես հասկանում եմ, որ նրան պետք է շուտ վերադարձնեին: Եվ այստեղ լավ դեր է կատարում այս ասացվածքը. « ձու գողացողը, ձի էլ կգողանա »։
Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին:
Գլխավոր հերոսի անունը Արամ էր, հենց նրան էլ կբնութագրեմ։ Արամը մի քիչ վախկոտ էր։ Նա ուներ սեր կենդանիների հանդեպ։ Նաև նա չէր հանձնվում, և շարունակում էր սովորել ձիավարել։