Հոկտեմբերի ութ
Դասարանական աշխատանք
Վարժ. 47
Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի’ր չորս խմբի։
Ջարդել – փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել
Հավաքել – ամբարել, քողարկել, ժողովել, գումարել, ամբարել, պատսպարել, կուտակել
Հասկանալ – պարզել, գլխի ընկնել, կռահել
Պահել – ծածկել, թաքցնել
Վարժ. 48
Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ – նման, կից)։ Տրված բառերը բաժանի’ր հոմանիշների չորս խմբի։
Երկիր – պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն
Մազ – հյուսք, ծամ, վարս, հեր
Դեպք – եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ
Արշալույս – ծեգ, այգաբաց, լուսաբաց