Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրա
Դասարանական առաջադրանքներ․
1․ Ո՞ր թիվն է հաշվելիս ավելի ուշ հանդիպում՝ 37-ը, թե՞ 33-ը։
37-ը
2․ Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
Ամենափոքր բնական թիվը դա 1-ն է։
3․ Ճի՞շտ է արդյոք, որ ամենափոքր վեցանիշ թիվը հաջորդում է ամենամեծ հնգանիշ թվին։
Այո, ճիշտ է։
4․ Աստղանիշների փոխարեն տեղադրե՛ք թվերի համեմատման նշաններից մեկը (>, <, =) այնպես, որ ստացված գրառումը ճիշտ լինի։ • 316 < 705
• 21 > 12
• 15 < 17
• 1032 < 2032
• 1437 = 1437
• 59962 < 123745
5․Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։
1) 10×6=60
2) 60×2=120
Պատ.` Գրքում կա 120 էջ։
Տնային առաջադրանքներ․
1․ Ո՞րն է ամենամեծ երկնիշ թիվը։
99
2․ Ճի՞շտ է արդյոք, որ ամենամեծ քառանիշ թիվը նախորդում է ամենափոքր հնգանիշ թվին։
Այո, ճիշտ է։
- Գրառե՛ք թվանշաններով և համեմատե՛ք հետևյալ թվերը․
• յոթ հազար ութ հարյուր երեսունվեց և յոթ հազար ութ հարյուր քսանինը
7836 > 7829
• տասը հազար յոթ հարյուր քառասունչորս և տասը հազար վեց հարյուր իննսունինը
10744 > 10699
4․ Դասարանում 33 աշակերտներից 17-ը աղջիկներ են։ Դասարանում տղանե՞րն են ավելի շատ, թե՞ աղջիկները։
Լուծում.` 33-17=16
Պատ.` Աղջիկները ավելի շատ են, քան տղաները։
One thought on “Մաթեմատիկա 28. 09. 2020”