Posted in Բնագիտություն

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

Հարցեր և առաջադրանքներ

1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:Դրանք են` դիտումները, չափումները և փորձերը։

2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:Դիտում նշանակում է ժամանակի ընթացքում հսկել որևե երևույթի փոփոխությունները և համապատասխան եզրակացություններ անել։ Օրինակ` դիտարկումները օգնում եմ նկատել, որ գարնանը ձյունը հալելիս սարերից իջնում է ցած և այդպես վարարում են գետերը։ Թեև շատ դիտարկումներ գիտնականներն անում, բայց ուշադիր լինելով ես էլ եմ նկատել բնության օրինաչափությունները։ Օրինակ` նկատեցի, երբ դեղնում ու չորանում են ծառերի տերևները, երկնքում հայտնվում են զանազան թռչունների երամներ, որոնք չվում են տաք երկրներ։

3. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:Փորձը դիտումից տարբերվում է նրանով, որ փորձի ժամանակ հնարավորություն կա միջամտելու, իսկ դիտումից ժամանակ հնարավորություն չկա միջամտելու։

4. Նկարագրեք որևէ փորձ։Պլաստիկ շշի մեջ ջուր լցնել և դնել սառցախցիկ -25C։ Թողնել 2,5 ժամ, ապա հանել։ Կտեսնենք որ ջուրը լիարժեք չի սառել։ Շիշը վերցնել և հարվածել սեղանին։ Տեղի կունենա մի զարմանալի բան` ջուրը արագորեն վերածվում է սառույցի։

5. Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները:Երկարության չափման միավորներ` միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր։Ժամանակի չափման միավորներ` վայրկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի, դար։Զանգվածի չափման միավորներ` գրամ, կիլոգրամ, ցենտներ, տոննա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s