Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը)
Ես կարդացել եմ Վախթանգ Անանյանի « Հովազաձորի գերիները » գիրքը։
Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Ես շատ եմ սիրել այս հատվածը, քանի որ այստեղ նկարագրվում է Արաքս գետը և նրա շրջակայքը։
Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
Աշոտ – խոշոր սև աչքեր և երկար թարթիչներ ունեցող պատանի, նա նաև շատ խելացի է, մանավանդ բնագիտական առարկաներում։
Շուշիկ – խմբի միակ աղջիկ, որը ունի շատ ներողամիտ ժպիտ։ Նաև նա շատ ուրախ, զվարթ աղջիկ է։
Գագիկ – սև աչքերով, թուխ, նիհար տղա, որը ուներ շատ սուր հումոր։
Սարգիս – խմբի ամենամեծագլուխ տղան է, նաև նա շատ վախկոտ է։
Հասո – տասներեք-տասնչորս տարեկան մի պատանի, պսպղուն մազերով և ածուխի պես սև աչքերով։ Նա սիրում էր որ ամբողջ ուշադրությունը լինի իր վրա։
Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Ինձ շատ դուր եկավ այս գիրքը։ Շատ հետաքրքիր և արկածային էր։ Գրքում նկարագրված էր մի խումբ պատանիներ, որոնք ուզում էին հասնեին Հովազաձոր։