Posted in Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Քանդակագործության հետքերով

1. Հայակական քանդակագործության պատմությունը

Հայկական քանդակագործությունը սկիզբ է առել դեռևս նախապատմական պաշտամունքային կոթողներից, և անցնելով պատմական տարբեր փուլերով

մինչև քրիստոնեության ընդունումը և դրանից հետո, ձևավորվել է ճարտարապետության հետ սինթեզված հարթաքանդակների, ինչպես նաև բնույթով ինքնուրույն հուշարձանների` խաչքարերի, տապանաքարերի ասպարեզում: Հեռավոր անցյալում, միջնադարում ստեղծված բազմաթիվ կերտվածքները պլաստիկայի և զարդարվեստի փայլուն նմուշներ են, որոնց ներգործությունը նոր և նորագույն շրջանի արվեստում և մասնավորապես քանդակի ոլորտում բացառիկ նշանակություն ունի:

2. Իմ քանդակի պատմությունը

Ես շատ եմ սիրում քանդակել։ Վաղ մանկությունից կերտել եմ իմ սիրած կերպարները ամենատարբեր նյութերով։ Հատկապես սիրում եմ քանդակել կենդանիներ։ Իսկ այս տարիքում քանդակեցի « Սասունցի Դավթի » կերպարը։ Բավականին ծավալուն աշխատանք է։ Ոչ միշտ է ստացվում այն, ինչ դու նպատակադրվել ես։ Բայց այս աշխատանքը իսկապես լավ ստացվեց։ Իմ քանդակը նկարագրում է էպոսի այն հատվածը, որտեղ Դավիթը դեռ հովիվ էր և շրջապատված էր անտառի կենդանիներով։

3. Աշխարհի ամենահետաքրքիր քանդակները

IMG_20200630_120309_280

IMG_20200630_120331_249

IMG_20200630_120247_439

4. Հայտնի քանդակագործների աշխատանքները

Մտածողը

Սա վարպետի ամենահայտնի քանդակն է: Այստեղ, ինչպես եւ Ռոդենի բազմաթիվ աշխատանքներում, ազդեցություն է ունեցել նրա ոգեւորությունը դեպի Դանթեի «Աստվածային կատակերգությունը», ինչպես նաեւ Միքելանջելոյի ավանդույթները: «Մտածողի» վրա Ռոդենն աշխատել է երկու տարի՝ 1880-1882 թվականները: Քանդակի բնօրինակը ցուցադրվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում: Ըստ հեղինակի նախնական ծրագրի՝ քանդակը «Պոետ» էր կոչվելու եւ «Դժոխքի դարպասները» կոմպոզիցիայի մի մասն էր կազմելու:

images (1)

5. Իմ քաղաքի ամենահայտնի քանդակները

Երվանդ Քոչար

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի:

Հուշարձան_Սասունցի_Դավիթ_14

Մայր Հայաստան

Քանդակը ներկայացնում է հայ մոր հավաքական կերպարը `ձեռքին սուրով և խորհրդանշում է փառքն ու ազատ հայրենիքի ուժը: 22 մետր բարձրության հուշարձանը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից:

thumb_medium

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s