Posted in Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Իմ քաղաքը. Նախագիծ

Ես ծնվել և մեծանում եմ Երևան քաղաքում։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ Երևանը կոչվում է վարդագեւյն քաղաք, քանի որ շենքերի մեծամասնությունը կառուցվել է վարդագույն տուֆից։ Իմ քաղաքը շատ գեղեցիկ է։

Երևանում կան շատ մեծ ու փոքր շատրվաններ։ Իմ գեղեցիկ քաղաքը ներառում է ոչ միայն գեղեցիկ շինություններ, այլ կամուրջներ և հրապարակներ։ Այսօր փորձեցի ավելի շատ տեղեկություն իմանալ Երևանի մասին,  ահա թե ինչ իմացա՝

Նախաբան

ԵրևանըՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և միաժամանակ ամենամեծ բնակավայրն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին՝ ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա։
Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն։ 

5 փաստ Երևանի մասին

1. Երևանը շատ հին քաղաք է, այն կառուցել է ուրարտական Արգիշտի Ա արքան մ.թ.ա. 782 թվականին: 

2. Քաղաքը գտնվում է ծովից բավականին բարձր մակարդակի վրա` շուրջ 1000 մետր, գումարած-հանած 200 մետր քաղաքի տարբեր վայրերում:

3. Երևանն ընդգրկված է ամենաանվտանգ քաղաքների հարյուրյակում։ Իսկապես, այստեղ քեզ միանգամայն անվտանգ ես զգում, նույնիսկ գիշերը չես հանդիպի հարբած կամ ագրեսիվ մարդկանց:

4. Հայաստանի ջուրն այնքան մաքուր է, որ կարող ես այն խմել ծորակից:

5. Ինչը չես ասի քաղաքի մասին` այստեղ բավականին կեղտոտ է: Այս առանձնահատկությունը դիտվում է ամբողջ քաղաքում` մարդիկ կարող են աղբ նետել հենց իրենց ոտքերի տակ կամ մեքենայի պատուհանից:

Մշակույթ
Երևանը մշակութային քաղաք է։ Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը։

Թատրոններ և գրադարաններ
Երևանում կան բազմաթիվ տուն-թանգարաններ։ Օրինակ՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։ Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968թ.), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։

Էրեբունիթանգարան
Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երևանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

Օտարերկրացիների կարծիքը Երևանի մասին

Մեր մայրաքաղաքը շատ օտարերկրացիներ անվանում են «արևոտ Երևան», և այստեղ ճշմարտության մեծ չափաբաժին կա. չէ՞ որ ըստ տվյալների Երևանը տարվա մեջ միջինում 300 արևոտ օր է ունենում: Օտարերկրացիների համար նաև անսովոր է երևանցի վարորդների՝ իրար ազդանշանով ողջունելու սովորությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s