Մարդիկ մտածում են, որ կատուները ինքնուրույն կարողանում են ուտել, խմել ու քնել։ Թեև դա այդպես է, բայց ես ճանաչում եմ այնպիսի կատուների, որոնք ուտում են գդալով, խմում են շշից և քնում մահճակալում։ Կատուները կարող են ավելի խելացի լինել,քան որոշ մարդիկ։ Իրականում մարդիկ չեն կարող իմանալ, թե ինչ կա կատուների մտքում։ Բայց կարող ենք վստահ լինել, որ շատ խելացի և հետաքրքիր բաներ են նրանք մտածում և հորինում։ Հնարավոր է նրանք հետազոտում են շատ տարբեր նյութեր և ընտրում ամեն ինչի լավագույնը։ Համոզված եմ, որ կատուները գրքեր են կարդում և ավելի շատ գիտելիքներ ունեն, քան որոշ գիտնականներ։ Համենայնդեպս, իմ իմացած կատուները հենց այդպիսին են։ Բայց այս ամենը մարդիկ չեն նկատում։ Մարդիկ միայն նկատում են կատուների սերը իրենց հանդեպ, որն էլ շատ կարևոր է։ Մի գիտնական կատու, որի անունը Մյաունդ Սթուրմ է, հարցազրույց տվեց մի հայտնի լրագրող կատվի` Մյաունանդո Մուռին։ Վերջինս զարմացած մնաց Մյաունդ Սթուրմի արտահայտած հիասքանչ մտքերի վրա։ Իսկ գիտնական կատուն այսպես եզրափակեց իր հարցազրույցը.
– Կատուների մեծամասնությունը խելացի են, նրանք մարդկանց պես սիրում են կատակել, ստեղծագործել և երազել, բայց այս ամենի մասին շատերը չգիտեն։ Հավատացեք, որ դա իսկապես այդպես է։