Posted in Առցանց ուսուցում, Բնագիտություն

Օշինդր, խորդենի և քրիզանթեմ

Օշինդրի, խորդենու և քրիզանթեմի մասին տեղեկանալ և հրապարակել  բլոգում:

Օշինդր` ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ,

Տուրնըֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն: Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի: Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը: Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած):Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20–150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած: Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն: Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղը սերմիկ է: Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը: Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը: Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում: Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով: Այն կազմում է նախնականի 24-25%-ը։Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն: Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը: Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից: Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց: Օշինդրը` գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ` ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ: Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց` այն վանում է ցեցին:

Խորդենի` Հայտնի է մոտ 400 տեսակ: Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին: Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ: Ծաղիկները՝ բաց վարդագույն։ Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ:

Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում: Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19—38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր(3,2—4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:

Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում: Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:

Խորդենին արագ և հեշտ  է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը  և  ամռան վերջին: Վերջինը ավելի բարեհաջող ժամանակ է : Քանի որ այդ շրջանում բույսը համարյա հանգստի մեջ է և արմատները կարելի է մաքրել հողից և տնկել նոր տեղում: Ուշադրություն պետք է դարձնել,որ ցողունները լինեն առողջ  և ամուր: Սեպտեմբերի ընթացքում կտրոնների վրա առաջանում են երիտասարդ արմատներ, որոնցով բույսը ձմեռում է :

քրիզանթեմ` Քրիզանթեմը  շատ է տարածված Ասիայի երրներում: Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ:

Հայտնի չին փիլիսոփա Կոնֆուցին, որ ապրել է մեր թվարկությունից 500 տարի առաջ ,իր «ԼԻ-կի» ստեղծագործության մեջ հիշատակում է քրիզանթեմների մասին: Մինչև հիմա պահապանվել են այն չին  այգեգործների  անունները,ովքեր զբաղվել են քրիզանթեմների մշակությամբ,ճապոնիայում ավելի ուշ են զբաղվել այդ գործով: Եվրոպայում քրիզանթեմը հիշատակվում է 1689թ.-ից:

Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից  մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև  և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով ,այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:

Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ  ժողովրդականություն են վայելում  , մշակվում են ամենուրեք։ Նաև լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s