Posted in Հորինում եմ, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ստեղծագործական աշխատանք, Առցանց ուսուցում

Ընձուղտի ստեղծագործությունը

Ստեղծագործում ենք…

Ընտրի՛ր որևէ անսովոր, հետաքրքիր նկար համացանցից, վերնագրի՛ր նկարը և գրի՛ր ստեղծագործական աշխատանք նկարի բովանդակությանը համապատասխան: Ընտրածդ նկարն անպայման կցի՛ր ստեղծագործական աշխատանքիդ:

Մի անգամ ընձուղտը ծառից տերևներ ուտելիս նկատեց, որ սարդը մի գեղեցիկ սարդոստայն էր հյուսում։ Ընձուղտը հիացավ նուրբ գործվածքով ու միաժամանակ զարմացավ,թե ինչու ինքը չի կարողանում նման բան հյուսել։ Ուրիշ ճյուղից տերև ուտելիս, ընձուղտը նկատեց, որ սկյուռը պատրաստում էր իր հարմարավետ բույնը։ Հիանալի է,իսկ ես բույն էլ չունեմ։Ոչ էլ կարող եմ որևե մեկի համար պատրաստել,հուսահատ մտածեց ընձուղտը։Բարձրահասակ ու գեղեցկադեմ ընձուղտը տխրեց այն մտքից,որ բոլորը ունեն իրենց հատուկ տաղանդը, որի շնորից հիացմունքի արժանի գործեր են անում։ Մի փոքր քայլելուց հետո,նա տեսավ մեղուների բույնը, որտեղ մի ժիր մեղու պարում էր իր հատուկ պարը, հաղորդելով բուրավետ դաշտի տեղը։ Հետո իր առաջ հայտնվեց վագրը,որը ինքն իրեն լիզելով լվացվում էր։ Ընձուղտը ավելի շատ տխրեց։Ամեն կենդանի իր յուրահատկությունը ունի…իսկ ես։ Նա տխուր ու անմխիթար այնքան քայլեց, մինչև լուսինը դուրս եկավ։ Ընձուղտը բացեց իր գեղեցիկ աչքերը և դեմ առ դեմ հանդիպեց լուսնի հետ։

– Ինչ հաճելի է տեսնել քեզ նման մեկին,որը ոչ հյուսում է ,ոչ էլ պարում, մտածեց նա։Ախ,ինչպիսի թեթևություն։

Նրանք գրկախառնվեցին ու այդպես լուռ վայելում էին զով գիշերը։ Անսպասելի ընձուխտը ուշքի եկավ և բողոքեց լուսնին.

– Ինչ՞ու բոլորը ունեն իրենց տաղանդն ու յուրահատկությունները , որոնց շնորհիվ աչքի են ընկնում ու յուրահատուկ գործեր են անում,Իսկ ես անտաղանդ եմ,ոչինչ չեմ կարողանում անել։ Ես ոչինչ չեմ կարողանում ստեղծել….

Լուսինը լուռ ժպտում էր և շարունակ շոյում էր հուսահատ ընձուղտի պարանոցը։Լուսնից երկար արձագանք սպասելուց, ընձուղտը ուժեղ քաղց զգաց և սկսեց կրծոտել լուսնի եզրերը։Նա նույնիսկ չնկատեց,թե ինչպես կերավ լուսնի կեսը։

– Վայ,այս ինչ արեցի,դու արդեն լիալուսին չես… դու կիսալուսին ես…կներես,իմ ընկեր,այս ինչ արեցի։Ընձուխղտը քարացավ։Իսկ սառնասիրտ լուսինը նայեց ինքն իրեն և հիացմունքով ասաց.

֊ես շատ գեղեցիկ եմ, ես քո գլուխգործոցն եմ։Այսօրվանից մինչև հավիտյան սա կլինի իմ հանդերձը,որը ես ձեռք բերեցի քո շնորհիվ։Սա էլ քո տաղանդն է՝ ընկերներին գեղեցկացնելը։

Այսպես երկնքում հայտնվեց կիսալուսինը,որը սերնդից սերունդ պատմում է արդեն երջանիկ ընձուղտի մասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s