Posted in Առցանց ուսուցում, Բնագիտություն

Օգտակար և բուժիչ բույսեր իմ պատշգամբում

Կալանխոեն աճում է մեր պատուհանագոգին, նա շատ օգտակար դեղաբույս է։ Այդ մասին ես իմացել եմ իմ ընտանիքի անդամներից։ Իսկ այս նախագիծը օգնեց ինձ մանրամասն իմանալ այս բույսի մասին։ Ահա թե ինչ իմացա նրա մասին՝ Բույսերի օգտակար և բուժիչ հատկությունները
Այս բույսի տերևները արգելակում են քաղցկեղի բջիջների տարածումն ու թարմացումը՝ շնորհիվ իրենց բաղադրության մեջ պարունակվող յուրահատուկ օրգանական միացության:

Կանանխոեիտերևներն ու ցողունն օգտագործվում են բժշկության մեջ: Կան կանանխոեի տեսակներ, որոնք օգնում են բուժել վնասվածքներն ու բջջային հիվանդությունները: Դրանք հատկապես արդյունավետ են լինում քաղցկեղի և խորը թարախային վերքերի դեպքում: Կալանխոեի բաղադրության մեջ մտնող նյութերի շնորհիվ այս բույսն ունի հակաբորբոքային, մանրէասպան, վերքեր լավացնող, հակաուռուցքային եւ այլ հատկություններ:

Այս բույսի թարմ տերևներն ու հյութը կարելի է օգտագործել ինչպես թեյի տեսքով, այնպես էլ ավելացնել աղցաններին: Դրանք անչափ արդյունավետ են օնկոլոգիական հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այս բույսն օգնում է բուժել նաև փորլուծությունը, արյան գերճնշումը, հոգեբանական հիվանդությունները, ինչպիսին են վախը, տագնապը, շիզոֆրենիան և այլն: Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:

Կալանխոեի բաղադրության մեջ մտնող նյութերի շնորհիվ այս բույսն ունի հակաբորբոքային, մանրէասպան, վերքեր լավացնող, հակաուռուցքային եւ այլ հատկություններ:

Դեղաբույսի հաբերը նպաստում են

•Վերքերի լավացմանը

•Իմունային համակարգի ամրապնդմանը

•Բորբոքումների լավացմանը

•Արյունահոսության դադարեցմանը

•Այրվածքների, խոցային հիվանդությունների, տուբերկուլոզի, հայմորիտի, էպիլեպսիայի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժմանը:

Մի քանի բաղադրատոմսեր, որոնք կարելի է օգտագործել մի շարք խնդիրներից ազատվելու համար

Կալանխոե բույսի միջոցով արյունահոսության դադարեցում

Վերցնել բույսի թարմ տերեւները, լվանալ, մանր կտրատել եւ աղալ: Ստացված զանգվածից հյութը քամել, իսկ այդ զանգվածը լցնել թանզիֆի մեջ ու դնել ցավոտ տեղին, այն կնպաստի արյունահոսության դադարեցմանը եւ կազատի ցավից:

Երակների վարիկոզ լայնացման դեպքում

Մանր կտրատել կալանխոեի տերեւները, ավելացնել եռացրած ջուր, դնել մարմանդ կրակի վրա եւ եփել 20 րոպե: Խմել այդ բուժիչ ըմպելիքն օրական 3 անգամ 100մլ: Այս բաղադրատոմսը խորհուրդ է տրվում նաեւ տուբերկուլոզի, աղեստամոքսային տրակտի բորբոքման եւ կանացի հիվանդությունների դեպքում:

Ատամնացավի, կոկորդի ցավի, լնդերի բորբոքման դեպքում

Այս բուժիչ թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել բույսի տերեւները, լվանալ, մանր կտրատել, հյութը քամել: Ստացված հյութին ավելացնել 200մլ ջուր եւ պահել գոլորշու վրա: Օգտագործել օրական 50մլ չորս անգամ:

Ռինիտի, հայմորիտի դեպքում

Բույսից քամել հյութը եւ օրական մի քանի անգամ կաթեցնել քթանցքերը:

Էկզեմաների, ցանի եւ դերմատիտի դեպքում

Խորհուրդ է տրվում օրական մի քանի անգամ վնասված տեղերին քսել կալանխոեի թարմ քամած հյութը:

Ստոմատիտի եւ բերանի խոռոչի այլ հիվանդությունների դեպքում

Քամել հյութը եւ օրական մի քանի անգամ ողողել բերանը: Խորհուրդ է տրվում նաեւ սրբել բերանի խոռոչը գոլ ջրի մեջ բացված բուսական հյութով:

Հեմատոմայի, կապտուկների, հոդացավերի դեպքում

Բույսի 40գր հյութին ավելացնել խոզի ճարպ եւ խառնել: Ստացված քսուքը քսել վնասված տեղերին: Այն պետք է պահպանել միայն սառնարանում:

Գորտնուկների դեպքում

Ճզմել բույսի մեկ տերեւը եւ հյութը քսել գորտնուկի վրա, փակել ցելոֆանով, բամբակյա կտորով եւ թողնել երկու ժամ:

Կալանխոեն կարգավորում է գլխուղեղի աշխատանքը եւ ֆիզիկական ակտիվությունը

Լվանալ բույսը, հետո կուլ տալ: 20 րոպե անց արդեն արդյունքը կնկատեք:

Հրաշալի նախագիծ էր նաև 《 Սերմնացան 》 նախագիծը։Այդ նախագծի շնորհիվ ես ունեցա իմ սեփական բույսը։ Ահա թե ինչպիսին է նա հիմա՝

Քանի որ նա մագլցող բույս է, այդ պատճառով նրան օգնություն էր անհրաժեշտ՝ բամբուկից պատրաստված փայտիկները։ Արդեն բազմաթիվ կոկոմներ կան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s