Posted in Առցանց ուսուցում, Երգ

Տեղեկություն պարկապզուկի մասին

Պարկապզուկ, ժողովրդական փողային լեզվակավոր նվագարան։ Շատ նվագարաններ, ստեղծված լինելով որևէ երկրում, չեն մնում տվյալ երկրի ժողովրդի սեփականությունը:

Ժողովուրդները շփվելով միմյանց հետ, մեկը մյուսին են փոխանցում մշակութային տարբեր արժեքներ, այդ թվում՝ նաև նվագարանները, և նրանցից ամեն մեկն իր հերթին նպաստում է այդ նվագարանի զարգացմանն ու կատարելագործմանը: Այդպիսի նվագարան է նաև պարկապզուկը, որը տարբեր ժողովուրդների մոտ ունի փողերի տարբեր քանակ, տարբեր հնչողություն, հնչյունաշար և հնչյունածավալ: Տարբեր են նաև անվանումները: Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, պարկապկու, տիկ, տկճոր:Պարկապզուկի ծագման մասին գերմանացի երաժշտագետ, արվեստաբան Կուրտ Սաքսը գրում է. «Դարեր առաջ հասարակական ստորին շերտերից ելած շրջիկ երաժիշտները պետք է կարողանային երգել և նվագակցել որևէ փողային գործիքով:Աշխարհում օգտագործվում է 8 տեսակ պարկապզուկ,Մեծ Հայքում,Հռոմում, Հունաստանում, Լիտվա,Լեհաստան,Բուլղարիա,Շոտլանդիա,Իռլանդիա,Բրետոնիայում(Ֆրանսիայի հյուսիս),Իսպանիայի հյուսիսում,Պորտուգալիա,Էստոնիա, Չեխիա,Սլովակիա Ռուսաստան(Չուվաշական,Մարիական,Մորդովական,Ալանական),Ղազախստան,Ուկրաինա,Բելոռուսիա: Ի տարբերություն մյուս փողային նվագարանների, պարկապզուկ նվագելու մասնագիտացված դպրոց որպես այդպիսին չի եղել, հիմնականում այն նվագել են զուռնաչիները: Այդուհանդերձ գյուղերում դեռ կարելի է գտնել տկզարներ՝ տիկ-պարկապզուկ զարկող-նվագողներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s