Posted in Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Հայրենագիտություն. իմ անվան ստուգաբանությունը

Ընթացքը- տատիկ-պապիկներից, ծնողներից հարցազրույցների միջոցով պարզել

ազգանվան պատմությունը(ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)

Հայրիկիս ազգանունը ունի պարսկական ծագում։ Հայրիկս և իր նախնիները ծնվել և մեծացել են Թեհրանում։ Իրենց տոհմի մեծ պապը` Խաչիկը, կրել է Իսսաղուլյան ազգանունը։ Իսա` պարսկերեն նշանակում է Հիսուս։ Այսպիսի ազգանուններ էին տալիս հայերին, որպեսզի ընդգծեն իրենց քրիստոնյա լինելը։ Ղուլ բառը` նշանակում է մեծ կամ հսկա։ Այդպիսով ազգանունը կրում է Մեծն Հիսուս իմաստը։ Տարիներ հետո Սփյուռքի հայերի ազգանվան « յան » – ը սկսեցին հանել պետական գործիչները։ Այդպիսով նրանք դարձան Իսսաղուլի։ Իսկ Հայաստանում հայրիկիս անձնագրում գրեցին Եիսսաղոլի, պատճառաբանելով, որ անգլերենից Իսսաղուլի-ն հայերեն այդպես է թարգմանվում։ Այդպես ավելի բարդացրեցին իմ տոհմի ազգանունը։

Իսկ իմ մորական պապը պատմում էր, որ իրենց ցեղի մեծ պապը, որին կոչում էին տոհմապետ, կրում էր Հակոբ անունը։ Երբ եկավ այն ժամանակը, երբ հարկավոր էր փաստաթղթերի միջոցով օրինականացնել հողատարածքներն ու ունեցվածքը, պետք էր նշել, թե ով որ տոհմից է գալիս։ Նրանք էլ ընտրեցին Հակոբ պապի անունը։ Որպեսզի անունը ազգանուն ։դառնա, Հակոբ անվանը ավելացվեց « յան » մասնիկը` դարձավ հայական ազգանուն։

նախնիները որտեղից են, ինչով են զբաղվել

Եղեռնից փախուստի դիմած հայերը ցրվեցին աշխարհով մեկ։ Այդպես հայրիկիս նախնիները ապաստան գտան Պարսկաստանում։ Ողջ մնալու համար սկզբում հայերը կատարել են ամեն տեսակ ծանր աշխատանք, բայց տարիների ընթացքում իրենց մեծ պապիկը դարձավ առևտրական ու հոգ էր տանում բոլոր ազգականներին։

Մայրիկիս տոհմը Լոռիից է։ Պապիկիս հայրը զոհվել է Երկորդ Համաշխարհային պատերազմում։ Պապիկս որբ է մեծացել, բազմանդամ ընտանիքում։ Նա մասնակցել է Երևանի մետրոպոլիտենի շինարարությանը։ Պապիկս շատ աշխատասեր մարդ էր,սիրում էր հողն ու ջուրը իր երկրի։

արխիվային լուսանկարների փնտրտում, բացահայտում
Ինձ համար շատ հետաքրքիր ու զարմանալի է, որ իմ պապիկների և տատիկների երիտասարդության նկարները սև ու սպիտակ են։ Օրինակ, սա իմ հայրական տատիկն ու պապիկն են ամուսնանալիս`

Սա իմ հայրական տատիկն է դպրոցական ժամանակ՝

Սա իմ հայրիկիս հայրն է՝

Իսկ սա մայրիկիս հայրն է՝

Այստեղ էլ իմ պապիկն ու տատիկն են և մայրիկիս տատիկն ու պապիկը՝

ընտանիքի ամենահին իրի բացահայտում

Այս նախագծի շնորհիվ ես այսօր բացահայտեցի մեր տան ամենահին իրերը։

Այս շաքարամանը հայրական տատիկիս հարսանյաց նվերն է՝

Իսկ սա հիշատակ է մայրական տատիկից

հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

  1. Հայրիկիս տատիկը շատ հյուրասեր կին էր։ Սովորության համաձայն իրենց հանգստյան օրերին բոլոր հորեղբայրերը և հորաքույր-մորաքույրները իրենց երեխաներով հյուր էին գալիս։ Բոլորին համեղ կերակրում էր ազգային կերակուրներով և թողնում գիշերակացի։ Այդպես սովորություն դարձավ հավաքվել բարեկամներով ազգի ամենամեծ անձի օջախում։ Իսկ մայրական տատիկիս օջախում սովորություն էր դարձել ամառները տարբեր երկրների բարեկամներով հավաքվել։ Բոլորը իրար հուշանվերներ էին բերում իրենց երկրներից։ Ամբողջ ամառ հյուր էին դիմավորում ու ճանապարհում,մեծ խնջույքներ անելով։ Կանոնավոր գնում էին ձուկ բռնելու և արշավներ էին կազմակերպում դեպի անտառ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s