1. Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների
ստեղծման աշխատանքում։
Նա ոչ միայն ղեկավարում էր շինարարությունը, այլ նաև նախագծում էր և հաշվարկում էր ամեն մի մանրուք։
2. Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։
Համառոտ պատմե՛ք նրանց գործերի մասին։
Միջնադարի ճարտարապետներն են` Տրդատը, Մոմիկը և Մանուելը։ Մանուելը կառուցել է զբոսայգիներ, պալատներ և նավահանգիստներ։ Տրդատը կառուցել էր մայրաքաղաք Անիի Մայր տաճարը։ Նա մասնակցել է զվարթնոցատիպ Գագկաշեն տաճարի կառուցմանը Անիում։ Մոմիկը` Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Նա միաժամանակ քանդակագործ էր և նկարիչ։ Եղեգիսում կառուցել է Չորաց եկեղեցին և Նորավանքի երկհարկ եկեղեցին, խաչքարեր և մանրանկարներ։