Posted in Առցանց ուսուցում, Բնագիտություն

Թռչնադիտարկում

Համացանցից տեղեկություն հավաքել այդ   թռչնատեսակների  մասին:

Սովորական սերինոս`

Մարմնի երկարությունը՝ 14 սմ է, թևերի բացվածքը՝ 25-26 սմ։ Գոտկատեղը սպիտակ է, դաստակաթևի միջին մասի շերտը և կուրծքը՝ նարնջագույն։ Թռչելիս նկատելի է թևավերևի սպիտակ շերտը։ Հետբնադրման շրջանում արուի գլխի ու մեջքի փետուրները բաց դարչնավուն երիզներով են։ Էգի ունկընկալները մուգ են, դիմային մասը՝ մոխրավուն, ծոծրակը կլոր տարին՝ մոխրագույն։ Բնադրման շրջանում արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, գլուխը և մեջքը դառնում միատարր սև։ Հանդիպում է մինչև 300 անհատից բաղկացած երամներում՝ հաճախ՝ ամուրիկների հետ։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով։ Աշնան ամենավաղ վերադարձը՝ հոկտեմբերի 1-ին կեսից մարտի 1-ին տասնօրյակը։ Ձուն ՀՀ տարածքից՝ փետրվարից մարտի սկիզբ։ Որոշակի դեր ունի մոլախոտերի ոչնչացման գործում։ Հարմարվում է անազատ պայմաններին, բարձր գեղագիտական արժեք է ներկայացնում։

250px-Fringilla_montifringilla_-Poland_-male-8

Կանաչ սերինոս`

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5 – 27,5 սմ կտուցը հաստ է՝ վարդագույն երանգով, առաջնային փետուրների հիմքը և պոչը՝ վառ դեղին երիզներով։ Հասուն արուի ընդհանուր գունավորումը դեղին – կանաչ է, թևին և պոչին կան վառ դեղին հատվածներ, թևի միջին մասը բաց կապույտ-մոխրագույն է։ Էգն ավելի խամրած է և ավելի դարչնագույն։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը խամրած կանաչավուն դարչնագույն է՝ ավելի մուգ խայտերով, արուն՝ ավելի կանաչ, քան էգը։ Վտանգի դեպքում հաճախ թռչում է դեպի ծառերի սաղարթը՝ գրեթե ուղղաձիգ թռիչքով։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով և այլ բուսական կերով։ Վտանգի դեպքում հաճախ թռչում է դեպի ծառերի սաղարթը՝ գրեթե ուղղաձիգ թռիչքով։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով և այլ բուսական կերով։

European_Greenfinch_male_female

Կարմրակատար`

Բնադրում է ծառերի վրա։ Դնում է սպիտակ, վարդագույն կամ երկնագույն երանգով 4-5 ձու։ Թխսում է էգը (13-14 օր)։ Սնվում է խոտաբույսերի սերմերով, հատապտուղներով, մրգերով։ Տնային պայմաններում պահում են որպես դեկորատիվ, երգող թռչուն։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ ՀԽՍՀ-ում տարածված է կովկասյան կարմրակատարը, ձմռանը հանդիպում է նաև սիբիրյան կարմրակատար։ Կովկասյան կարմրակատարը մեր հանրապետության պայմաններում նստակյաց է։ Կարմրակատար, (Carduelis carduelis), ճնճղուկազգիների կարգի սերինոսների ընտանիքի երգող թռչուն։

af9bff9d0b2c0eaa3d6c0ad3fc3b79e5

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s