Posted in Առցանց ուսուցում

Շաբաթվա ամփոփում

Քո օրվա սկիզբը
Իմ օրը սկսվում է, իհարկե, արթնանալուց։ Հետո` համակարգչային խաղեր եմ խաղում։ Հետո մայրիկս նախաճաշ է մատուցում անկողնում։ Այդպես ես և քույրս վայելում ենք կյանքը անկողնում։ Օրս անցնում է շատ հագեցած։ Սովորում ենք առցանց և կատարում տնային աշխատանքներն ու նախագծերը։ Չեմ մոռանում ընկեր Քնարիկի ուղարկած ֆիլմերի ընտրանին։ Հասցնում եմ և խաղալ, և կատակել։

Ամենասիրելի նախագիծդ
Իմ ամենասիրելի նախագիծը` դա հայրենագիտության նախագիծն էր։ Առաջին անգամ էի վիրտուալ ճամփորդում, այն էլ դեպի Փարիզ։

Ընտանեկան նախագծեր (որ ընտանեկան նախագծին ես մասնակցում)
Մասնակցել եմ բոլոր ընտանեկան նախագծերին։

Օրը ընտանիքի հետ 
Ես իմ օրը անցկացնում եմ ընտանիքիս հետ։ Նրանց հետ շատ հետաքրքիր է, քանի որ բոլորը կատակասեր են և չարաճճի։ Նույնիսկ դաս սովորելիս ենք կատակում։

Լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
Լրացուցիչ կրթությունը ստանում եմ օնլայն` դիտելով հետաքրքիր ֆիլմեր և հաղորդումներ։

Ինքնակրթություն
Քանի որ ես ուզում եմ նկարչուհի դառնալ, այդ պատճառով հատուկ օնլայն ծրագրերի միջոցով սովորում եմ նկարել։ Դա իմ սիրելի ու մշտական զբաղմունքն է։

Մարզական ժամ
Կատարում եմ ընկեր Սուսաննայի հանձնարարությունը և ամեն օր մարզվում եմ քրոջս հետ։

Օրվա ազատ ժամանակը
Ազատ ժամանակ դիտում եմ մուլտֆիլմեր։

Քո խաղացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ 
Սիրում եմ փազլ հավաքել և գունավոր փայտերից աշտարակ կառուցել։

Ընտանեկան խաղեր, եթե կան այդպիսիք
Սովորաբար երեկոյան ընտանիքով լոտո ենք խաղում։ Շատ եմ սիրում այդ պահերը։

Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
Ընտանեկան զբաղմունք գտնեն։
Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
Ես համացանցից կարդում եմ տեղեկություններ կենդանիների, բնության և երկրների մասին։ Այդ հարցում ինձ օգնում է Google, YouTube և վիքիդարան կայքերը։

Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
Ես կարդում եմ Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի « Խորհրդավոր պարտեզը » գիրքը։

Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
Ես դիտել եմ « Իմ ընտանի դինոզավրը » ֆիլմը։

Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
Միշտ դիտում ենք լուրերը, ֆիլմեր և մուլտֆիլմեր։

Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան այդպիսիք/
Մենք ազատորեն շփվում ենք միմյանց հետ։ Իրարից չունենք գաղտնիքներ և հանգիստ կարող ենք զրուցել մեզ անհանգստացնող հարցերի շուրջ։ Կարող ենք նաև ազատ հայտնել մեր կարծիքները։

Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։
Մենք բակ չունենք։ Բայց յուրաքանչյուրս մեր սիրած բույսն ենք աճեցնում տանը,ծաղկամաններում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s