Posted in Մայրենի, Առցանց ուսուցում, Ընթերցարան, Իմ գրադարանը

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

  Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:

Կեսօր – կես և օր, բարդ
Արևամուտ – արև, ա և մուտք, բարդ
Ձանձրալի -ձանձրույթ և ալի, բարդ ածանցավոր
Աշխարհ – պարզ
Ճանապարհորդ – ճանապարհ և որդ, ածանցավոր

 3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Կապիկները               ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները ճամփորդեցին։

գ) Խանութի լույսն անջատվեց:

Աննան նվագում է դասարան:

Աստղերը շողշողում են տիեզերքում:

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
Այգի – պուրակ, պարտեզ
Ճանապարհ – ճամփա, ուղի
Արևամուտ – Մայրամուտ, վերջալույս, իրիկնամուտ, իրիկնալույս

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
Տարօրինակ – սովորական, բնական
Գիշեր – ցերեկ
Նույն – այլ, տարբեր
Դուրս – ներս
Գալ – գնալ, հեռանալ

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

մեծ, տարօրինակ, ձանձրալի

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Ես կապիկների հետ համաձայն չեմ։ Թեև աշխարհում կա պատերազմ, հիվանդություն և տառապանք, բայց դրա հետ մեկտեղ աշխարհում շատ հետաքրքիր ու լավ բաներ կան։ Մարդիկ շատ հետաքրքիր ու գեղեցիկ շինություններ են ստեղծել, որ ճամփորդելով կարող ենք հիանալ նրանցով։ Ես փափագում եմ տեսնել Էֆելյան աշտարակը և Բիգ Բենը։ Եթե կապիկները լինեին Դիսնեյ Լենդում, ապա նրանք կհասկանային, որ աշխարհը ձանձրալի չէ։

Ուզում եմ պատմել իմ աշխարհի մասին։ Նա հիմա բաղկացած է հայրիկից, մայրիկից, քույրիկից, բարեկամներից, ընկերներից և դպրոցից։ Միգուցե կապիկները մտածեն, որ այն շատ փոքր է։ Բայց դա իրենց սահմանափակ մտածելակերպն է։ Իրականում իմ աշխարհը շատ մեծ է, քանի որ իմ հարազատները նրանում կան։ Նրանք են օգնում ինձ կրթվել, զարգանալ, նպատակներ դնել և իրագործել։ Ես ապրում եմ երջանիկ աշխարհում, որտեղ կա սեր, ուրախություն և շատ նպատակներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s